19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ԲՀԿ-ը համաձայն է կառավարության մաս կազմել, եթե. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

Այսօր Գյումրիում պետք է կայանար “հրաշալի քառյակի”՝ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և “Ժառանգության” համատեղ հանրահավաքը՝ ապրիլի 28-ին կազմակերպվելիք համահայաստանյան հանրահավաքին ընդառաջ։ Սակայն հանրահավաք չի լինելու։ Իրավիճակ է փոխվել։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն արդեն հայտարարել է, որ ՀՅԴ-ն կառավարությանը մաս կկազմի մի պայմանով, եթե նրանք ընդունեն Դաշնակցության 7 կետանոց ծրագիրը։ 

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն ևս 7 կետանոց պահանջագիր է կազմել և առաջիկայում կհրապարակի. կետերից մեկը Պարտադիր կուտակային համակարգի վերացումն է։ Ու եթե բոլոր 7 կետերը բավարարի Սերժ Սարգսյանը, ԲՀԿ-ն էլ է համաձայն կառավարության մաս կազմել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ