27 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպիսի՞ վարչապետ է պետք Հայաստանին. Հայոց աշխարհ

 “Հայոց աշխարհ”-ը վերլուծում  է, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի 13-րդ վարչապետը:

 Ընդդիմադիր ճամբարից տեսակետներ են հնչում, թե առանձնապես կարեւոր չէ, թե ով է լինելու վարչապետը, թե նա միայն տեխնիկական ֆիգուր է եւ այսպես շարունակ: Այնինչ ոչ միայն Հայաստանի պարագայում, այլեւ առհասարակ, իսկ մեր երկրի դեպքում՝ հատկապես, կարեւոր է, թե ինչ կարգի գործիչ է զբաղեցնում այս կամ այն պաշտոնը, որքան էլ որ նախագահական կամ կիսանախագահական կառավարման մոդել գործի: Անձից եւ նրա անհատական, մարդկային հատկանիշներից շատ բան է կախված:

Այո, Հայաստանում վարչապետ չեն ընտրվում, նշանակվում են: Բայց դա մեր պետության մեջ այն պաշտոնն է, որը, կարելի է ասել, ոչ միայն “աշխատեցնում” է, գործի է դնում նախարարներին ու մի շարք այլ պետական հաստատությունների ղեկավարներին, այլեւ եղանակ ու տրամադրություն է ստեղծում թե՛ պետության կառավարման համակարգում, թե՛ երկրի տնտեսականկյանքում: Իրականում շա՛տ կարեւոր է, թե ինչ կարգի գործիչ է լինելու հաջորդ վարչապետը:

Երկրի ու տնտեսության վիճակը նկատի ունենալով՝ պետք է նախընտրելի լինի տնտեսությունից ոչ միայն դասագրքերով, այլեւ գործնականում գլուխ հանող, կամային բնավորությամբ, համարձակ, բայցեւ փորձառու մեկը, որին ռուսերեն բառով սովորաբար բնորոշում են որպես “խոզյայստվեննիկ”: Նման դեպքերում նախընտրելի պետք է դիտել մի այնպիսի թեկնածուի, որ “ոտքով-գլխով” մտնի իր գործի մեջ, չշեղվի զանազան “պալատական պատմությունների” վրա: 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ