Մոհամմադը 5 հազար դրամով հայ աղջիկներ է մատակարարել. Ժամանակ
“Ժամանակ”-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Իրանի քաղաքացի Մոհամմադ Զարեհիի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը արագացված ընթացակարգով քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
33-ամյա Մոհամմադը Հայաստան է եկել 2007 թվականին: Իր հայրենիք Իրանում նա աշխատել է, որպես ֆիլմերի թարգմանիչ:Երևանյան տարբեր դիսկո ակումբներում Մոհամմադը մենեջեր է եղել, ինչպես նաև զբաղվել է զբոսաշրջության կազմակերպմամբ՝ բացելով իր գրասենյակը:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Մոհամմադը երևանյան դիսկո ակումբներում ծանոթացել է մարմնավաճառությամբ զբաղվող Դիանայի, Մարգարիտայի, Նաիրայի, Թեհմինեի, Գոհարի, Մարիայի, Արմինեի հետ, պայմանավորվածություն ձեռք բերել , որ 5 հազար դրամ միջնորդավճարով նրանց ծանոթացնի պարսիկ հաճախորդների հետ:
Ըստ դատական ակտի՝ գույքային օգուտ ստանալոց ՝ Մոհամմադը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: