11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Որ դեպքում Արմեն Երիցյանը պատրաստ կլինի հրաժարական տալ. Ժողովուրդ

Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը ՛՛Ժողովուրդ՛՛-ի հետ զրույցում հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանն իրեն ասի՝ պետք է հրաժարականի դիմում ներկայացնել, պատրաստ է դրան: Նախարարի խոսքով՝ ինքը որևէ տեղեկություն չունի՝ նոր ձևավորվելիք Կառավարությունում ՕԵԿ նախարարները կվերանշանակվե՞ն, թե՞ ոչ: Թերթի հարցին, թե հնարավոր է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը հանկարծ վարչապետ […]

Կարեն Կարապետյանը կստանձնի վարչապետի պաշտոնը միայն մեկ դեպքում. Հրապարակ

՛՛Առաջին անգամն է, որ որևէ կարգի արտահոսք չկա՛՛,– տեղեկացրել է ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրը ՛՛Հրապարակին՛՛՝ ի պատասխան, թե Հովիկ Աբրահամյան-վարչապետի դեպքում մտնելո՞ւ եք կոալիցիա։ ՛՛Չենք մտնելու, Հովիկի պահով էլ կարծես նոր հակակշիռ է առաջացել, չնայած, մեր տեղեկություններով, 90 տոկոսով ինքն է՛՛։ Հակակշիռ ասելով, նկատի ունեն Կարեն Կարապետյանին՝ Գազի Կարենին։ Կարեն Կարապետյանն էլ կստանձնի վարչապետի պաշտոնը […]

Եթե Հովիկ Աբրահամյանը մի բան ուզենա, անպայման կարող է անել. Մարգար Օհանյան. Ժամանակ

՛՛Ժամանակը՛՛ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանից հետաքրքրվել է՝ ո՞ւմ կցանկանար տեսնել վարչապետի պաշտոնում. ՛՛Ում էլ նշանակեն, ինձ համար միեւնույնն է։ Ինձ համար հաճելի կլինի, որ վարչապետը շատ ավելի տնտեսագետ-գործարար լինի: Շատ-շատ մարդկանց եմ տեսնում, բայց անուններ չեմ կարող տալ: Ով էլ լինի, պետք է չարչարվի: Լավ չարչարվող վարչապետ լինի, ժողովրդի վիճակը բարելավի՛՛։ Թերթի հաջորդ […]

Այնպես չէ, որ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրելով՝ ընտրելու է իր իրավահաջորդին. 168 ժամ

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը մերժում է տեսակետը, որ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրելով՝ ընտրելու է իր իրավահաջորդին: ՛՛Հիմա գործընթացներն այնքան արագ են զարգանում ու ծավալվում, ու երևի այդ քաղաքագետները միջազգային գործընթացներին լավ չեն հետևում։ Այո, ՀՀ-ում ամեն ինչ շատ ծանրաշարժ և իներցիոն է, բայց այստեղ էլ է ամեն ինչ փոխվում։ Օրինակ Սլովակիայում […]

Վերահսկիչ պալատը բացահայտումներ է արել ՊՆ-ի վերաբերյալ. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը դեռեւս 2012թ. ՊՆ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ խոսել էր գնումների ոլորտում տիրող իրավիճակի մասին՝ քննադատելով չարաշահումները։ Պարզվում է, սակայն, որ Ս. Սարգսյանի խորհրդակցությունից հետո իրավիճակն ամենեւին էլ չի շտկվել։ Այս մասին գրում է ՛՛Ժողովուրդն՛՛ ու հավելում, որ Վերահսկիչ պալատի՝ 2013թ. տարեկան հաշվետվության մեջ հանդիպում ենք ուշագրավ փաստերի։ ՊՆ-ն մոտ 2 մլրդ 458 մլն դրամի […]

Նոր մանրամասներ Տիգրան Սարգսյանի հրաժարականից. Ժողովուրդ

՛՛Ժողովուրդ՛՛-ին երեկ Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին նոր մանրամասներ հայտնի դարձան։ Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ, իր հրաժարականի օրը առավոտյան կառավարության նիստից հետո Տիգրան Սարգսյանը մասնակցել է նաև նախարարների կոմիտեի հերթական նիստին։ Այդ ընթացքում ներս է մտել թիկնապահը ու հայտնել, որ նախագահականից շտապ ցանկանում են հեռախոսով խոսել վարչապետի հետ։ Տիգրան Սարգսյանի հարցին՝ չե՞ն կարող մի  քիչ սպասել, մինչև […]

Ով է վարելու Կառավարության այսօրվա նիստը. Հայկական ժամանակ

Չնայած Տիգրան Սարգսյանը, ըստ կառավարության պաշտոնական կայք էջի, վարչապետի պաշտոնակատարն է, բայց, ըստ որոշ տեղեկությունների, ՀՀ կառավարության այսօրվա նիստը վարելու է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը։ Այս մասին գրում է ՛՛Հայկական ժամանակն՛՛ ու հավելում, որ Տիգրան Սարգսյանը ապրիլի 3-ի իր հրաժարականից հետո կառավարությունում որևէ միջոցառում չի անցկացրել։ Բոլոր միջոցառումները, այդ թվում նաև ՀՀ վարչապետին կից […]

Մոհամմադը 5 հազար դրամով հայ աղջիկներ է մատակարարել. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Իրանի քաղաքացի Մոհամմադ Զարեհիի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը արագացված ընթացակարգով քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: 33-ամյա Մոհամմադը Հայաստան է եկել 2007 թվականին: Իր հայրենիք Իրանում նա աշխատել է, որպես ֆիլմերի թարգմանիչ:Երևանյան տարբեր դիսկո ակումբներում Մոհամմադը մենեջեր է եղել, ինչպես նաև զբաղվել […]

Լոքյանը կարող է դառնալ փոխվարչապե՞տ. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ եթե գործող կոալիցիայի կազմն ընդլայնվի, դաշնակցաթյունն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա։ Մեր տեղեկություններով, ՀՅԴ-ի համար նախընտրելի է ստանալ գյուղատնտեսության նախարարի պորտֆելը։ Ավելին, այս կուսակցությունում մտադիր են հետագա բանակցությունների ժամանակ քննարկման առարկա դարձնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, եթե. իհարկե, բանակցությունները ցանկալի […]

Շուշան Պետրոսյանը մշակույթի նախարա՞ր. Հրապարակ

“Հրապարակ” թերթը գրում է. Որքան էլ հասարակությունն անվստահությամբ է վերաբերվում կառավարությանը, այս օրերին առնվազն հետաքրքրությամբ է հետևում կառավարությունում սպասվող փոփոխությունների մասին լուրերին: Մասնավորապես խոսվում է այն մասին, որ հեռացողների ցուցակը կգլխավորի Հասմիկ Պողոսյանը:  Ասում են՝ արդեն քանի օր մշակույթի հայեցակարգային ծրագրերով է քնում-արթնանում նաև Շուշան Պետրոսյանը. նա անգամ ստորագրահավաք է նախաձեռնել։ Իհարկե, նման հավակնության համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի