02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է.

Ինչո՞ւ է իշխանությունը համառորեն փորձում ԲՀԿ-ին մտցնել կոալիցիա, իսկ ԲՀԿ-ն ամբողջ ուժով դիմադրում՝ հայտարարելով, թե օրակարգում նման հարց չկա։ Ինչո՞ւ իշխանությունը ԲՀԿ-ի հետ չի վարվում այնպես, ինչպես վարվել է սովորաբար իր ընդդիմախոսների նկատմամբ։ “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ում ունեզրկմամբ իշխանությունը զբաղվեց նրա քաղաքական գործունեության արշաույսին, ԲՀԿ-ի նկատմամբ դրսեւորվող բարյացակամ վերաբերմունքին այսպիսի բացատրություն է տալիս. “Մաքսային միության գծով ՀՀ իշխանության գործընկերները ցանկանում են մեր երկրում ունենալ իրենց կողմից վերահսկելի իշխանություն եւ ընդդիմություն։ Այդ պատճառով նրանք թույլ չեն տալիս, որ Սերժ Սարգսյանն անցնի սահմանը եւ վերացնի իրենց գործընկեր ընդդիմությանը։ Մյուս պատճառը կարող է լինել իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ ոչ հրապարակային համաձայնությունը։ Այդ համաձայնությունն ուղղված է  քաղաքական դաշտն իրենցով լցնելուն եւ մյուսների գործունեությունը խոչընդոտելուն”: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ