04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ըստ Սահմանադրության՝ Աժ նախագահը կարող է նաև պատգամավոր չլինե՞լ. Իրատես de facto

“Իրատես de facto” թերթը գրում է.

Վարչապետի ընտրության ինտրիգի հանգուցալուծումից հետո հաջորդը հանրապետության երկրորդ դեմքի՝ ԱԺ նախագահի հարցն է: Այս առումով ուշագրավ նրբություն կա Սահմանադրության մեջ:

Ըստ ընթացակարգի, Աժ-ն կարող է առանց ղեկավարի աշխատել մեկ տարի և ավելի։ Այսինքն, այս քառօրյայում հարցը կարող է ընդգրկվել օրակարգ, բայց քառօրյայից քառօրյա հետաձգվել։

 

Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, 79-րդ հոդվածի համաձայն, Աժ նախագահը կարող է նաև պատգամավոր չլինել, քանի որ հստակ արձանագրված է. “Աժ պատգամավորների թվի մեծամասնությամբ ընտրվում է Աժ նախագահը”։ Ոչ մի խոսք այն մասին, որ նա պետք է պատգամավոր լինի։ Այս դրույթը պետք է ուշադրության արժանացնի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը և պարզորոշ սահմանի երկրի երկրորդ դեմքի ընտրության կարգը։

 

Բարեբախտաբար, իրավիճակը փրկում է Աժ կանոնակարգ-օրենքը, որի 17-րդ հոդվածը փաստում է, որ Աժ նախագահը պետք է առաջադրվի պատգամավորների կազմից։ 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ