20 Նոյեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ափսոսում է Ֆարմանյանի համար

“Մեր հիմնական հակառակորդը ռեժիմն է, իմ մրցակցին համարում եմ այդ ռեժիմի մարդ: ՀՀԿ-ի դեմքը մարդ ծեծող, պաշտոնյա ծեծող Գագիկ Բեգլարյանն է, որը ցուցակի տասնյակում է, Սյունիքի մարզպետն է`  նույնպես մարդ ծեծող: ՀՀԿ-ի դեմքը Սերժ Սարգսյանն է, որը ուրացել է Ցեղասպանությունը, նաեւ կառավարման արդյունքում  Հայաստանը հասցրել է տնտեսական աղետի, որեւէ խոստում չի կատարել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը […]

Րաֆֆին գալիս է, իսկ դո՞ւք…./վիդեո/

Ապրիլի 8-ից ինչպես արդեն տեղեկացրել է Henaran.am-ը սկսվել է նախընտրական քարոզարշավը: Այն կտեւի մինչեւ մայիսի 4-ը” Չնայած Զատկի տոնակատարությանը կուսակցությունները ներկայացրին իրենց հոլովակները: “Ազա՛տ ընտրեք, արժանապատի՛վ ընտրեք, ասեք՝ ո՛չ մուրաբային, թունաքիմիկատին, փողին, իշխող կուսակցություններին: Ասեք` այո՛ հայ մարդուն, հայ քաղաքացուն, հայոց պետությանը, եռագույնին, ընկած տղաներին”,- “Ժառանգություն” կուսակցության քարոզչական տեսահոլովակից կոչ է անում կուսակցության առաջնորդ Րաֆֆի […]

Կոմունիստները հորդորում են մի պահ խորհել /վիդեո/

Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական տեսահոլովակում հիշեցվում են խորհրդային անցած տարիներն ու մինչեւ խորհդրային կարգերի հաստատումը` Հայաստանի վիճակը: Հետո անդրադարձ է կատարվում անկախության առաջին ու այսպես կոչված` “մութ ու ցուրտ” տարիներին: Դրանք ներկայացվում են  կադրերով` 88-ի հանրահավաքներ, մարդիկ, որ փողոցներում ցախ են հավաքում, սառած ու մութ մայրաքաղաք, կերոսինի տարաներով անցորդներ: Սովետական Հայաստանի հիմնի հնչյունների ներքո ներկայացված […]

Ինչը պետք է փոխել

Քարոզարշավը կմեկնարկեն Երեւանից, հետո կմեկնեն նախընտրական հանդիպումների Գյումրի, Մասիս, Վանաձոր, Սպիտակ : Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ իրենց կարգախոսը՝ ՛՛Ես` մենք ենք՛՛ բացատրվում է, որ “ես-ը մնացել է միայնակ ու անօգնական, եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կոչ է անում` “հաջողության հասնելու համար ես-ը պետք է […]

Մեկը լիներ Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ. Վլադիմիր Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը թիվ երկու ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Վլադիմիր Կարապետյանին լրագրողները հաց ուղղեցին, թե ինչպես է պայքարելու մրցակցի` Սամվել Ֆարմանյանի դեմ, որին պաշտպանելու է Ռուբեն Հայրապետյանը: “Մեկը լիներ Ռուբեն Հայրապետյանին պաշտպաներ, կարծում եմ ինքն առաջադրվել է իր ընտրատարածքում եւ խնդիրներ ունի հավաքելու այնքան ձայն, որպեսզի ընտրվի եւ հետ չմնա իր մրցակիցներից: Ես կարծում […]

Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է նախ իր մեղքերը քավեր. Դեմկուս

Ինչու դեմկուսը չի ստորագրել ընտրությունների վերահսկման նախընտրական շտաբ ստեղծելու մասին նախնական համաձայնագիրը: Այս հարցին Արմենիա հեռուստաընկերության ‘’Ժամը’’ լրատվական հաղորդման ժամանակ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ իրենց չեն հրավիրել, ահա ինչու իրենք չեն ստորագրի այդ համաձայնագիրը: ‘’Այն կառույցները, որոնք ժամանակին հիմք են դրել այդ ամբողջ համակարգին, եւ ժամանակին իրենք են այդ կեղծիքներն արել, […]

Քոֆի Անանը Թուրքիայում կայցելի սիրիացի փախստականներին

ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի հատուկ պատվիրակ Քոֆի Անանը մտադիր է երեքշաբթի առավոտյան  մեկնել Թուրքիայի հարավ` սիրիացի փախստականների ճամբարները տեսնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է “Росбалт”-ը, Անանի այցն ընդամենը մեկ օր կտեւի, քանի որ ապրիլի 11-ին նրան սպասում են Իրանում: Երեքշաբթի փախստականների ճամբարները պատրաստվում են այցելել նաեւ ամերիկացի սենատորներ Ջոն Մաքքեյնը եւ Ջո Լիբերմանը: Սիրիական իշխանություններն իրենց համաձայնությունն […]

Վլադիմիր Կարապետյանը Սամվել Ֆարմանյանին բանավեճի հրավիրեց

Թիվ երկու ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու, ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց, որ իր առաջադրումը երկու գործոնով է պայմանավորված: “Առաջինը ՀԱԿ որոշումն է ` հնարավորինս շատ ընտրատարածքներում առաջադրելու թեկնածուներ` ցույց տալու համար մեր վճռականությունը, ջարդելու կեղծիքի մեքենան եւ հաղթելու ընտրություններին”,-նշեց նա ու հավելեց, որ անելու է ամենը` համոզելու համար, որ “իրենք […]

‘Ժառանգությունը’` քյավառական պարերով

Պենք պատրաստ չենք որեւէ մեկի հետ միանալ, մենք պատրաստ ենք  միասին ինչ-որ գործ անել : Այս մասին “Արմենիա ” հեռուստաընկերության ‘’Ժամը’’ լրատվական հաղորդման ժամանակ հայտարարեց ‘’Ժառանգության’’ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` խոսելով առաջիկա ընտրությունների մասին: Նրա խոսքով` այսօր թիվ  մեկ խնդիրը ազատ արդար ընտրությունների անցկացումն է: ‘’Առայժմ մենք խնդիր ունենք նվաճել այն հարթակը, որի վրա  քաղաքական ուժերը […]

Հայաստանում դեռեւս չի եղել ընտրախախտումների այդպիսի կանխարգելող համակարգ, ինչպիսին հիմա ունենք. Դավիթ Հարությունյան

‘Մենք չենք տեսնում սկանդալ նրանում, որ չենք ստորագրել ՀՔՄ կողմից քաղաքական կուսակցություններին առաջարկած  ընտրությունների նկատմամբ վերահսկողության մեկ միասնական շտաբ ստեղծելու մասին նախագիծը, այնուամենայնիվ, մենք առաջարկում ենք այլ ճանապարհ’,- Արմենիա հեռուստաընկերության ‘Ժամը’ լրատվական հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Նրա խոսքով` Հանրապետականի կողմից առաջարկված ընտրությունների վերահսկողության նախագիծը ժամանակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի