22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱԿ-ը բանակցում է իշխանության հետ. “Ժառանգություն”

ՀԱԿ-ի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով ՛՛Ժառանգություն՛՛-՛՛Ազատ դեմոկրատներ՛՛ միությունը եւԿոնգրեսը ընդհանուր հայտարարի չեկան ընտրատարածքներում` ընդդիմության մեկ միասնական թեկնածու ունենալու կապակցությամբ: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ՛՛Ազատ դեմոկրատականներ՛՛ Ալիկ Արզումանյանը եւ Կարապետ Ռուբինյանը: Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ ընդդիմության մեկ թեկնածու ունենալու նախաձեռնությունն ու առաջարկը եղել է հենց ՛՛Ժառանգության՛՛ կողմից՝ դեռ […]

Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկին: “Ուրախ ենք, որ Հայաստանի եւ Ուկրաինայի մաքսային մարմինների միջև ձևավորվել են փոխհամագործակցության ջերմ հարաբերություններ: Մենք կգործադրենք բոլոր ջանքերը` այդ հարաբերությունները հետագայում եւս զարգացնելու եւ ամրապնդելու համար”,- ասել Տիգրան Սարգսյանը: Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահը նշել է, որ իր երկրի համար շատ կարևոր է […]

Հայկական պատվիրակությունը Բաքվում է. մեկնարկել է Եվրանեսթի լիագումար նիստը

Այսօր` ապրիլի 2-ին Բաքվում մեկնարկել է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի 2-րդ նստաշրջանը: Բաքու է մեկնել նաեւ հայկական 8 հոգանոց պատվիրակությունը:  Պատվիրակության կազմում են Արտակ Զաքարյանը, Հովհաննես Սահակյանը, Մանվել Բադեյանը (ՀՀԿ), Արամ Սաֆարյանը, Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ), Ստեփան Սաֆարյանը (Ժառանգություն), Խաչիկ Հարությունյանը (ՕԵԿ), Լիլիթ Գալստյանը եւ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանը (ՀՅԴ-պատվիրակության ղեկավար): Պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը […]

Աշխատանքները պետք է կատարվեն այնպես, որ հենց քվեարկության օրը կայանան ազատ եւ արդար ընտրություններ. ԱՄՆ դեսպանատուն

“2012թ.  ընտրությունների արժանահավատ, պատասխանատու եւ հավասարակշռված լուսաբանում” թեմայով այսօր Կոնգրես հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար երկօրյա սեմինար-քննարկում է կազմակերպվել “Իրավունքի Եվրոպա” միավորում ՀԿ-ի, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի, ԵՄ պատվիրակության եւ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինը բացման խոսքում նշեց, որ ԶԼՄ-ների գործունեությունը քարոզարշավի ժամանակ շատ կարեւոր է ազատ եւ արդար ընտրությունների իրականացման համար: “Զուտ […]

Գործարար Նուշիկյանը` օրենսգի՞ր

“Ազատ դեմոկրատներ” կուսակացության անդամ Արարատ Զուրաբյանը, վերջերս մամուլում նշել էր, որ թիվ 10 ընտրատարածքում քվեարկելու է Գարեգին Նուշիկյանի օգտին, քանի որ “այդ մարդը բոլոր ընտրություններին օգնել է” Զուրաբյանին: Heanaran.am-ի հետ զրույցում, Գարեգին Նուշիկյանը մասնավորապես ասաց, որ “իրեն սատաորղ ՀՀԿ-ն եւ իշխանությունները նորմալ են վերաբերում նման հայտարարություններին: “Զուրաբյանը արտահայտել է իր անձական կարծիքը, բացի դա ես […]

ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակի վրա զանգվածային հարձակում է տեղի ունեցել

Ոստիկանությունը կալանավորել է 483 պացիֆիստների, որոնք նախօրեին  Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի վրա զանգվածային հարձակում են գործել, հաղորդում է “РИА Новости”-ն: Հանուն խաղաղության անցկացվող ակցիային, որն ակտիվիստներն անվանել են “ՆԱՏՕ, խաղն ավարտված է”, գրեթե 800 մարդ է մասնակցել` Եվրոպայի 11 երկրներից` Բելգիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից, Գերմանիայից, Ֆինլանդիայից եւ Իտալիայից: Պացիֆիստներից 500-ը […]

Թուրքիան “Սիրիայի ընկերներին” կոչ է անում գործել

“Սիրիան չի կատարում իր խոստումները: Ժամանակն է` գործել”: Թուրքիայի  վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս հայտարարությամբ է սկսել Ստամբուլում կայացած “Սիրիայի ընկերների հանդիպումը”, տեղեկացնում է “Euronews”-ը: Հանդիպմանը մասնակցել  են 70 երկրների ներքաղաքական վարչությունների ղեկավարներ: Ինչպես եւ սպասվում էր` Ռուսաստանը եւ Չինաստանը` 2 կողմերը, որոնք դեմ էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայի վերաբերյալ ընդունած բանաձեւին, հանդիպմանը ներկա չեն եղել: […]

ԿԸՀ-ն մերժեց Լեւոն Զուրաբյանին

Ապրիլի 1-ին հրավիրված նիստին ԿԸՀ-ն մերժեց ՀԱԿ նախընտրկան շտաբի ղեկավար Լեւոն Զուրաբյանի դիմումը: Հիշեցնենք, ՀԱԿ շտաբի ղեկավարը մեղադրում էր ՀՀԿ-ին ` օրենսդրությունը խախտելու մեջ, պահանջելով վերացնել խախտումը: Լեւոն Զուրաբյանը դիմում էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նշելով, որ “Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նախընտրական քարոզչությունը դեռևս չսկսված, ՀՀ ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա […]

ԲՀԿ-ական նախարարները կհրաժարվե՞ն պորտֆելներից

Այսօր երիտբհկականներ Վահան Բաբայանն ու Տիգրան Ուրիխանյանն անդրադարձել են իշխող քաղաքական կոալիցիայի լինել-չլինելու մասին հարցին: Մեկնաբանելով կոալիցիայի  “ձեւական բնույթ” կրելու մասին իրենց կուսակից, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որը նույնպես վերջերս է անդամագրվել ԲՀԿ-ին, Վահան Բաբայանը, մասնավորապես ասել է, որ “կոալիցիան արդեն անցյալում է՛՛: ՛՛Արդեն կոալիցիա չկա եւ առանձին ենք մասնակցում ընտրություններին՛՛,-նշել է նա: […]

Վահան Բաբայանը պատրաստ է նախկին կուսակիցների հետ աշխատել հանդուրժողականության մթնոլորտում

Ես  պատրաստ եմ բոլոր լրատվամիջոցներին տալ իմ կենսագրությունը, թե երբ  եւ որ կուսակցության անդամ եմ ե: Մեզ հետ զրույցում ասաց ԲՀԿ  համամասնական ցուցակում 19-րդ տեղը զբաղեցնող երիտասարդ ԲՀԿ-ական Վահան Բաբայանը` մեկնաբանելով իր քաղաքական անցած ուղում կուսակցությունից կուսակցություն անցնելու վերաբերյալ հարցը: ‘’Դա երկրորդական խնդիր է մեր համար, թե որ կուսակցություններում եմ եղել, այդ հարցն արդեն քննարկվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի