06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զարմանում է Օսկանյանի վրա` ինչու է խուսափում ՀՀԿ-ից

 ‘’ԲՀԿ-ին Վարդան Օսկանյանի ընդգրկվածությունը համարում եմ պաշտոնաթող նախարարներից մեկի գործունեության անհատական կարեւորման արդյունք, – Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը` մեկնաբանելով Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելը և համամասնական ցուցակով առաջադրման հնարավորությունը: Նրա խոսքով` Վարդան Օսկանյանը անկուսակցական է, եւ կարող է անդամակցել ցանկացած կուսակցության: ‘’Հաջորդը Գագիկ Ծառուկյանի որոշելու հարցն է. եթե նա կորոշի, […]

Տասը օր հետո էլ կան բոլոր այն խնդիրները, որոնք կան հիմա. Արամ Մանուկյան

Հայ ազգային կոնգրեսի մարտի մեկյան հանրահավաքի առանցքային հարցերն են լինելու սպասվող խորհրդարանական ընտրությունները, երկրի սոցիալական խնդիրներն ու ընդհանուր վիճակը: Henaran.am-ի հետ զրույցում ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: “Մենք մտածում ենք, որ ճանապարհները պետք է  սառած լինեն, մենք մտածում ենք մեր ժողովրդի համար, իսկ տասը օր հետաձգելը  որեւէ խնդիր չի  հետաձգում: Տասը օր հետո էլ […]

Շտիրլից Աբոն վերադառնում է. Արաբկիրում թեժ է լինելու

Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, թեժ ընտրապայքար է սպասվում: Այստեղ մեծամասնական ընտրակարգով մտադիր են առաջադրվել միանգամից մի քանի հանրապետականներ: Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանն արդեն հաստատել է պատգամավոր դառնալու իր մտադրությունը: Արաբկիր համայնքից խորհրդարան մտնելու ցանկություն ունի նաեւ Արտակ Սարգսյանը/Սասի Արտակը/: Ակտիվություն է ցուցաբերում եւ պատգամավոր դառնալու հավակնություններից է խոսում նաեւ […]

ԲՀԿ-ով պատգամավոր դառնալու, աղջիկների եւ իր ջերմաստիճանի մասին

Շրջանառվող լուրերի համաձայն` առաջիկայում ԲՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը: ‘’ԲՀԿ առաջնորդը Գագիկ Ծառուկյանն է, եւ հենց նա է որոշելու` ով կընդգրկվի ԲՀԿ համամասնական ցուցակում’’,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը: Այն հարցին` պատրաստ է արդյոք քաղաքագետը իր ուժն ու եռանդը ներդնել ապագա խորհրդարանում, Հմայակ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ ինքը հիմա այն տարիքում է, […]

Թուրինի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալական Թուրին քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է “armtown.com”-ը: Բացի այդ, քաղաքային խորհուրդը նաեւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող բանաձեւ է ընդունել, որը կոչ է անում Եվրախորհրդարանին այնպես գործել, որ Եվրամիության անդամ դառնալ ցանկացող Թուրքիան եւս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Բանաձեւը պարունակում է կարճ պատմական ակնարկ, որը նկարագրում է 20-րդ դարասկզբի իրադարձությունները եւ արդյունքում […]

ԲՀԿ-ն, հայտնիներն ու ցուցակի անցողիկ տեղերը

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը օրերս ԲՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել: Այսօր այս մասին  Henaran.am-ին ասաց ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանը: “Դիմումը ստացել ենք, բնականաբար, կընդունվի”,-նշեց նա: Հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է, որ այլ հայտնիներ եւս ԲՀԿ-ի շարքերն անցնեն: Բաղդասար Մհերյանը ոչինչ չբացառեց: Նկատենք, որ 2007-ին էլ ԲՀԿ-ի ցուցակում հայտնիներ կային` արվեստագետ Արամ Իսաբեկյանը, լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի […]

Ադրբեջանն ամբողջանում է Սաֆարովի սարսափելի կերպարի մեջ. Հայկ Դեմոյան

‘Արդեն ութ տարի  է անցել այն օրից, երբ Հունգարիայում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը դաժանաբար սպանեց հայազգի Գուրգեն Մարգարյանին: Դա եղել է կանխամտածված սպանություն, նման քայլի կարող էր գնալ միայն խեղաթյուրված ու հոգեպես խանգարված հասարակության ներկայացուցիչը’, – այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Նրա համոզմամբ` գլխատելու համար գնված կացինը նախօրոք ձեռքբերված […]

Ազգային ժողովը ՀՔԾ-ից դեռ դիմում չի ստացել

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունից Henaran.am-ին տեղեկացնում են, որ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահ Ռուբեն Թորոսյանի` իրենց ուղղված դիմումը փետրվարի 15-ին ուղարկվել է  ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին: Հիշեցնենք, որ Հայաստանի պառլամենտարիզմի կենտրոնի նախագահը հաղորդում էր տվել ՀՔԾ-ին`   ԱԺ փետրվարի 9-ի նիստի քվեարկությունների ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության 4 պատգամավորներ` Արա Բաբլոյանի, Հերմինե Նաղդալյանի, Գագիկ Մելիքյանի և Արեգ Ղուկասյանի կողմից ԱԺ […]

Գերմանիայի նախագահը պաշտոնաթող է եղել

Մի շարք կոռուպցիոն սկանդալներից հետո Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է կանցլեր  Անգելա Մերկելի հետ մամլո ասուլիսի ժամանակ: “Գերմանիային պետք է այնպիսի նախագահ, որն արժանի կլինի  քաղաքացիների վստահությանը: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ վստահությունն այլեւս չկա, այդ պատճառով էլ ես պաշտոնաթող եմ լինում”,- Վուլֆին մեջբերում է “Die Welt”-ը: […]

Բադեյանը հաստատեց, որ ՀՀԿ ցուցակում չի լինի

Գործող խորհրդարանի գործարար պատգամավորներից մեկը`ՀՀԿ-ական պատգամավոր, ‘Եվրոստան ույուտ’ ընկերության սեփականատեր, ծնունդով գավառցի Մանվել Բադեյանն այս անգամ խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով` թիվ 22 ընտրատարածքից: “Այո, առաջադրվելու եմ մեծամասնականով Գեղարքունիքի ընտրատարածքում”,- Henaran.am-ին ասաց Մանվել Բադեյանը ու հավելեց, որ ընտրվելու իր շանսերը բարձր է գնահատում: Մեր այն հարցին, թե կուսակցությունը որոշե՞լ է` թիվ 22 ընտրատարածքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված