28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարապետիչը ապացուցելու բան ունի

“ժողովրդական կուսակցության” նախագահ Տիգրան Կարապետյանը համոզված է, որ եթե ժողովրդին ինչ-որ բան են բաժանում, հետո դավաճանում են, ինչ էլ անեն, հետո նրանց էլ չի վստահի: “Այո, կա կաշառքը: Որոշներն ասում են, եթե ՀՀԿ-ն 10 հազար է բաժանում, ԲՀԿ-ն 15 հազար, շուկայական հարաբերություններ կան”,-ասաց թիվ մեծամասանական ընտրակարգով թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Կարապետյանը:

Նա լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ապացուցելու է, որ առանց ընտրակաշառքի հաղթում են: “Ես ոչինչ չեմ բաժանելու, պիտի ապացուցեմ, որ առանց շահի պատգամավոր են դառնում”,-ասաց նա:

Տիգրան Կարապետիչի խոսքով, մեթոդները փոխվել են, եւ տեղամասերում կեղծիքներ չեն լինի: “Արդեն 550 հազարով ավելացրել են ընտրողներին: 2 մլն 450 հազար են ընտրողները, էդքան մարդ որտեղի՞ց: Պարզվում է, որ հայերը վերադառնում են , վրեքս խաբար չկա, բայց իրոք արտագաղթ կա”,-ասաց նա:

Կուսակցությունների կողմից միասնական շատբ ստեղծելը, Կարապետյանի խոսքով` ոչինչ չի տա: Այդ քայլով, ըստ քաղաքական գործչի` լեգիտիմացնում են իշխանության գործողությունները: “Կասեն բա միավորվել էիք, բա ուր էիք, պայքարեիք”,-ասաց Տ. Կարապետյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ