05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՕԵԿ խոսնակը տեղյակ չէր, Հմայակն ասաց

Henaran.am-ն արդեն տեղեկացրել է, որ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, “Ժառանգությունը” եւ ՀԱԿ-ը ընտրությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով միասնական շտաբ ձեւավորելու մասին հայատարարություն են ստորագրել, որին չի միացել ՀՀԿ-ն:

Տեղեկացրել ենք նաեւ, որ ՀՀ քաղաքագետների միության այս նախաձեռնությանը կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ը չի մասնակցել:

Այսօր Henaran.am-ն ՕԵԿ-ից փորձել է պարզել, թե ի՞նչ վերաբերմունք ունեն նախաձեռնությանը եւ ինչո՞ւ չեն մասնակցել: Գուցե հրավեր չե՞ն ստացել:

ՕԵԿ նորանշանակ մամլո խոսնակը, սակայն, մեր հարցին դժվարացավ պատասխանել: Արամ Հարությունյանը նշեց, որ այդ մասին տեղեկություն չունի, իսկ կուսակցության նախագահից ճշտել չի կարող, որովհետեւ վերջինս զբաղված է` մարզային այցելություններ է իրականացնում: Նույն հարցի շուրջ զրուցեցինք նաեւ Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի հետ:

Նա Henaran.am-ին ասաց, թե ՕԵԿ-ը չի հրավիրվել, զուտ տեխնիկական պատճառներով: Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, քննարկումների ամփոփմանը մասնկացում էին այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են նախորդ նիստերի աշխատանքներին:

Մեր հարցին, թե ինչո՞ւ չի ՕԵԿ-ը հրավիրվել նախորդ նիստերին, Հմայակ Հովհաննիսյանն այս պատասխանը տվեց.” Քանի որ “Օրինաց երկիր” կուսակցությունը բոլոր հարցերում միահամուռ ձայնակցում է ՀՀԿ-ին եւ միաժամանակ հաշվի առնելով, որ եթե ՀՀԿ-ն անհրաժեշտ գտնի միանալ այդ նախաձեռնությանը, ապա իհարկե, ՕԵԿ-ը նույնպես կմիանա, չենք հրավիրել”:

Հմայակ Հովհաննիսյանն ասաց, թե լիագումար նիստի ընթացքում ընդունված  հայտարարության տեքստը կուղարկվի ՕԵԿ-ին եւ ՀՀԿ-ին`եւս մեկ անգամ առաջարկելով միանալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ