22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մամեդյարովը խախտեց համաձայնությունը

Չնայած այն փաստին, որ Բաքվում Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին մասնակցող հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունները համաձայնության էին եկել, որ 2 կողմերից էլ չեն հնչի այնպիսի հայտարարություններ, որոնք կխոչընդոտեն նիստի աշխատանքները, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը “չհամբերեց” եւ խախտեց համաձայնությունը, տեղեկացնում է “Вестник Кавказа”-ն: Եվրանեսթի ԽՎ-ի մարդու իրավունքների, քաղաքական եւ ժողովրդավարական հարցերով հանձնաժողովի նիստին Մամեդյարովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը: […]

19 տարի առաջ այս օրը Քարվաճառում ծածանվեց հայոց եռագույնը /վիդեո/

Այսօր` ապրիլի 3-ին Քարվաճառի ազատագրման 19-ամյակն է: 1993-ի ապրիլի 3-ին Ալեքսանդր Թամանյանի թոռան` Ալեքսանդր Թամանյանի անմիջական ղեկավարությամբ զորաջոկատն իջել է Նորաբակի լեռնանցքից: Քարվաճառի թուրքերը, տեսնելով Նորաբակի լեռնանցքից իջած եւ քաղաքի վերահեռարձակիչ հեռուստաաշտարակի բարձունքում դիրքավորված հայ զորաջոկատի հայտնվելը, ձայնասփյուռային կապով դիմել են մերոնց եւ խնդրել շնորհել նրանց մի քանի ժամ` բնակչությամբ հանդերձ քաղաքը դատարկելու եւ հեռանալու […]

Եվրանեսթի ԽՎ-ի հանձնաժողովի նիստին ընդունվել է զեկույց` ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ

Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստին զեկույց է ընդունվել` “Ժողովրդավարության ապագա խնդիրները, ներառյալ Եվրոպայի խորհրդի եւ Արեւելյան համագործակցության երկրների անկախ եւ ազատ ԶԼՄ-ների հարցերը” թեմայով, հաղորդում է “Trend”-ը: Հանձնաժողովի զեկույցի ընդունման ընթացքում մեծ նշանակություն է տրվել կոռուպցիայի դեմ պայքարին եւ լրատվամիջոցների զարգացմանը: Հիշեցնենք, որ Բաքվում ընթացող Եվրանեսթի խորհրդարանական […]

Ո՞վ է ղեկավարելու ապագա ԱԺ-ն. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն “Ասում են” խորագրի ներքո գրում է, թե  ապագա ԱԺ նախագահի պոստի համար մի շարք անուններ են շրջանառվում: “Հիմնական պնդումն այն է, որ Սամվել Նիկոյանը կմնա իր պոստում: Հաջորդական կարծիքով` ԱԺ նախագահ կդառնա Արմեն Աշոտյանը: Իսկ գործից ավելի լավ տեղյակները պնդում են, թե, ըստ, ամենայնի, խոսնակ կդառնա ու ապագա պառլամենտում, որտեղ հետաքրքիր բազմաթիվ […]

500 երիտասարդ դարձան ՀՀԿ /վիդեո/

Ապրիլի 2-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ մեկնարկեցին ՀՀԿ հիմնադրման 22-ամյակին նվիրված միջոցառումները: Միջոցառմանը  500 երիտասարդների` հանդիսավոր պայմաններում  կուսակցական անդամատոմսերի հանձնեցին  ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տարոն Մարգարյանը եւ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ […]

Կտրականապես դեմ եմ այն դատողություններին, որ ընտրությունները դատապարտված են անցնելու կեղծիքներով. Հմայակ Հովհաննիսյան

Պարզաբանելով ոստիկանության կողմից ներկայացված ընտրացուցակների ուռճացված լինելու մասին լրատվամիջոցներում շրջանառվող կարծիքները, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը Henaran.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց, որ այդ կասկածները անհրաժեշտ է կամ փարատել, կամ , եթե դրանք հիմնավորվեն , քայլեր ձեռնարկել ընտրացուցակները մաքրելու ուղղությամբ: “Ես կտրականապես դեմ եմ այն դատողություններին, որ ընտրությունները դատապարտված են անցնելու կեղծիքներով: Եթե մենք […]

Քննարկվում է կառավարության նոր կազմը

Henaran.am-ի տեղեկություններով,  իշխանությունները քննարկում են ապագա կառավարության ցանկը: Ընդ որում, նշվում է, որ կառավարությունում զգալի փոփոխություններ են անհրաժեշտ: Նախնական տարբերակով, վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակելու է վարել կառավարության ղեկը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշանակվելու է դեսպան: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ամենայն հավանականությամբ նախարարական պորտֆելը կփոխարինի  պատգամավորի մանդատով: Չի բացառվում, որ մի քանի այլ […]

Ռոբերտ Քոչարյանը նախընտրեց հանրապետականը /վիդեո/

ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ապրիլի 2-ին` ՀՀԿ հիմնադրման օրը, կուսակցությունը անդամագրվեց եւս 500 հոգով: Մեծ էր շատերի զարմանքը, երբ հնչեց Ռոբերտ Քոչարյանի անունը: Սակայն պարզվեց, որ ոչ թե Հայաստանի երկրորդ նախագահն է ցանկություն հայտնել դառնալ հանրապետական, այլ Հայաստանի ագրարային համալսարանի ուսանողներից մեկը: Նրան կուստոմսը հանձնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Henaran.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ […]

Ջոն Հեֆերնը մատնանշել է ժողովրդավարության քարերն ու շաղախը

‘Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել Հայաստանին բարեկեցիկ, ժողովրդավար եւ արեւմտյան արժեհամակարգով պետություն դառնալու իր ձգտման մեջ: Մենք դա անում ենք գործընկերային կապեր հաստատելով այն հայաստանաբնակների հետ, ովքեր կիսում են մեր արժեքները, այն է` իշխանության տարանջատման, խոսքի ազատության, օրենքի գերակայության համընդհանուր արժեքները: Մենք հավատում ենք, որ ի զորու ենք փոփոխություններ կատարել` լինելով լավատես ու մի փոքր […]

Վարագյաններին քվե է պետք. Արթիկի քաղաքապետը ստիպո՞ւմ է

Արթիկի քաղաքապետ ՀՀԿ անդամ Խաչատուր Վարագյանը հանձնարարել է իր ենթակայության տակ գտնվող հաստատությունների աշխատակիցներին, որպեսզի յուրաքանչյուրը 25 հաստատ ձայն բերի նրա եղբոր` թիվ 36 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մխիթար Վարագյանի օգտին: Henaran.am-ի թղթակիցը գնացել է խմբագրության էլ-փոստով ստացված նամակի հետքերով: Հիշեցնենք, այդ նույն ընտրատարածքում թեկնածու են նաեւ “Ժողովրդավարական Հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը, ԲՀԿ-ից` ԱԺ պատգամավոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի