05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարզպետը չի ղեկավարի Սյունիքի նախընտրական շտաբը

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը օրերս Սյունիքում էր  ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Նա Սյունիք էր մեկնել, որպեսզի հաշտեցնի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին: Ըստ մամուլի հրապարակումների, Արգամիչին չի հաջողվել հարցը կարգավորել: Մաքսիմ Հակոբյանը կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբի մարզային կառույցի աշխատանքները: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ չի բացառվում, որ Սուրիկ […]

“Դրախտային Հայաստանը շողուլից ընկավ, քանի որ Աստված մեզ տվեց Լեւոն Տեր-Պետրոսյան եւ ՀՀՇ” …

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միանշանակ մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Կոմունիստական Կուսակցության Կենտկոմի քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նա նշեց, որ մարտի սկզբին Հայաստանի Կոմկուսը մասնակցել է ՌԴ-ում Ռուսաստանի Կոմկուսի նախընտրական միջոցառումներին, հանդիպել ՌԴ կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի հետ, եւ ոգեւորվելով նախագահական ընտրություններում վերջինիս  հաջողություններով /երկրորդ տեղ` […]

Ժիրայր Սեֆիլյնն ու “Հայ կամավորականների համախմբում”-ը 2009 թ-ի ամռանից ՀԱԿ- հետ կապ չունեն

Վերջերս շատ է արծարծվում “Հայ կամավորականների համախմբում” ազգային-քաղաքական նախաձեռնության ՀԱԿ-ի մեջ ընդգրկվածության հարցը, ու հիշատակվում, թե իբր  այն ընդամենը նոր է դուրս գալիս Կոնգրեսից։ Բազմաթիվ առիթներով այդ մասին արտահայտվել եմ: Այժմ մեկընդմիշտ հստակեցման համար ուզում եմ կրկնվել ասելով հետևյալը. Ես, լինելով այդ նախաձեռնության համակարգողը  , տեղեկացնում եմ մեր հասարակությանը, որ 2009 թ-ի ամառվանից մենք՝ այսինքն […]

Ի՞նչն է խանգարում ազատականների դաշինքին

“Ժառանգությունն” ու “Ազատ դեմոկրատներն”, ինչպես հայտնի է, հայտարարել են գաղափարական ընդհանրության մասին եւ պատրաստակամություն հայտնել սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով: Ազատականների դաշինքը, սակայն, որի մասին տեւական ժամանակ է խոսվում է, այդպես էլ չի կայանում: Եթե երկու կուսակցությունների միջեւ գաղափարական տարաձայնություններ չկան, ի՞նչը կարող է խոչընդոտել դաշինքի կայացմանը: “Կան նաեւ այլ խնդիրներ, օրինակ, կազմակերպչական: Այս բոլոր […]

Պալաչին զգուշացրել էր “կոռեկտ պահել”

Կոտայքի մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Կովալենկո Շահգալդյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցից իմացավ, որ ՀՀԿ գործադիր մարմինը երեկ խիստ նկատողություն է տվել ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Գեղամի Հարությունյանին: Գործադիր մարմինը համարել է, որ  միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները: Հիշեցնենք, որ Պալաչ […]

Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունների մասին

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ու ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի միջեւ որեւէ հակասություն չկա եւ չի կարող լինել, որովհետեւ նրանք նույն գործն են անում: Henaran.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան հակասությունների մասին ժամանակ առ ժամանակ շրջանառվող խոսակցություններին, ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի մտերիմ մարդկանցից […]

Աբովյանի Պալաչին ՀՀԿ-ն նկատողությո՞ւն է տվել

Մարտի 8-ին տեղի ունեցավ ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ քննարկվեցին կազմակերպական և այլ հարցեր: ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում: Գործադիր մարմինը հավանության արժանացրեց` ա/ ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին, բ/ համագումարի բանաձևի նախագիծը: Նիստում քննարկվեց ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ […]

Ադրբեջանի նավթը չի կարող ավելի թանկ լինել, քան անկախության համար թափված հայերի արյունը.Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Լիտվայում գտնվող` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մարտի 8-ին Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ: Կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա սերտացումը, քննարկվել է Հայաստան-Լիտվա փոխգործակցությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին` հայկական կողմն ընդգծել է ընտրական գործընթացները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան կազմակերպելու […]

Պատգամավորը կշնորհավորի կնոջը, ասելով` ընդամենը ‘ապրես’

Կանանց տոնի նախօրեին Henaran.am-ը  հետաքրքրվեց ՀՀԿ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանից, ով ի դեպ, երկու դուստր ունի, թե ինչպես է շնորհավորելու իր դստրերին ու կնոջը: ‘’Դստրերիս կհամբուրեմ, կնոջս էլ կասեմ` ապրես: Եվ… ծաղիկ կնվիրեմ բնականաբար’’,- ասաց պատգամավորը`մաղթելով հայ կանանց, որ նրանց  հոգին ժպտա, որ նրանք միշտ բավարարված լինեն  իրենց  մայրության զգացումով, ու որ նրանք կարողանան շատ […]

ԿԳ նախարարը տիկնոջ հետ “փախել” է բոլորից, իսկ մորը …

Կանանց միամսյակին նվիրված Henaran.am-ի փոքրիկ ակնարկների հաջորդ զրուցակիցը ՀՀ կրթության եւ գիտության նախարարԱրմեն Աշոտյանն է: Մեզ հետ զրույցում Արմեն Աշոտյանը հիշեց իր կողմից մարտի ութին մատուցված ամենահիշարժան ու օրիգինալ նվերը: Պարզվում է, ԿԳ նախարարը նաեւ բանաստեղծական ձիրք ունի. “Հիշում եմ, մի քսան տարի առաջ մայրիկիս բանաստեղծություն էի նվիրել”: Արմեն Աշոտյանին խնդրեցինք մի քառատող ներկայացնել: Ահա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

Ամենաընթերցված