01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ապարանցիները լավ հայեր են. Լեյլա Սարիբեկյան /վիդեո/

ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանի  խոսքով, եթե նրան առաջարկեին պատգամավոր դառնալ` կհրաժարվեր: “Իմ անելիքը արվեստում է, ես շատ անելիքներ ունեմ”,-ասաց երգչուհին Henaran.am-ի հետ զրույցում: Նրա կարծիքով, արվեստագետը չպետք է լինի քաղաքականության մեջ:

“Արվեստը ժողովրդի համար է, արվեստագետի ստեղծած արվեստը ժողովրդի սեփականությունն է: Մենք էլ քաղաքականությունից  դուրս ենք եւ ծառայում եմ ժողովրդին, անկախ կուսակցությունից, անկախ հասարակական դիրքից”,-ասաց Լեյլա Սարիբեկյանը, ով մասնակցում էր “Նիգ-Ապարան” հայրենակցական միության 10 ամյակի հանդիսությանը:

Ի դեպ, նա ծննդով Թիֆլիսից է, բայց իր իսկ խոսքով` ուղն ու ծուծով կապված է արմատների հետ: Հայրն է ապարանցի, նախնիները` մշեցի են: “Այստեղ գտնվելը ինձ համար բնականոն է, քանի որ ես միշտ հայերի հետ եմ, իսկ ապարանցիները լավ հայեր են”-վերջում ասաց Լ.Սարիբեկյանը:

Մանրամասները` տեսանյութում:
http://youtu.be/Yscv6j4iwKY

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ