11 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՂՀ ԱԺ նախագահ. անցած տարի Ղարաբաղյան թեման հրատապ էր /վիդեո/

Չորեքշաբթի, Հայաստանի Ազգային ժողովում կայացած միջազգային կառույցներում` խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների խորհրդակցությանը մասնակցեց նաեւ Լեռնային Ղարաբաղի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նրա խոսքով, իր մասնակցությունը խորհրդակցությանը` տեղին էր, քանի որ բոլոր մեր խորհրդարանական պատվիրակությունները այսպես թե այնպես առնչվում են Ղարաբաղյան թեմային: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ անցած տարի Ղարաբաղյան խնդրի թեման ակտիվ է եղել: “Անցած մեկ տարվա […]

Ընտրական տարում ստուգման ենթակա կազմակերպությունների սուբյեկտիվ ստուգումները պատմության գիրկն են անցել. ՊԵԿ

 “Ընտրական տարում ստուգման ենթակա կազմակերպություններին սուբյեկտիվ կարգով ընտրելն ու ստուգում իրականացնելը պատմության գիրկն է անցել: Ստուգման ենթակա կազմակերպությունների ցանկը հրապարակվել է: Դեկտեմբերի 1-ի դրույամբ ստուգումներ կիրականացվեն բացառապես 3800 կազմակերպություններում”,-այսօր լրագորղենրի հետ հանդիպմանը հավաստիացրել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը: ՊԵԿ փոխնախագահը , միեւնույն ժամանակ նշել է, որ  եթե նոր հանգամանքներ ի հայտ գան, որեւէ կազմակերպության շրջանառության […]

Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կքննարկվի Սենատի լիագումար նիստին

Այսօր Ֆրանսիայի Սենատի իրավական հարցերի հանձնաժողովը հավանության չի արժանացրել  Ֆրանսիայի Ազգային  Ժողովրի կողմից ընդունված Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի տեքստը:  Արդյո ՞ ք սա նշանակում է, որ օրինագիծը կհանվի Սենատի լիագումար նիստի օրակարգից: Henaran.am –ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն ասաց, որ այսօրվա որոշումը  չի նշանակում, որ հարցը չի քննարկվելու: “Երկուշաբթի օրը` […]

ԼՂՀ ԱԳՆ-ն ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Մեծ Բրիտանիայի պատրաստակամությունը Շոտլանդիայի կարգավիճակի հարցով հանրաքվեի անցկացման հարցում: Լոնդոնի դիրքորոշումը հերթական անգամ վկայում է այն մասին, որ ժողովրդավարական երկրների համար մարդու իրավունքների և ժողովրդի ինքնորոշման հարգումը առաջնային նշանակություն ունեն: Ազատությունը և այդ իրավունքների հարգումը արդի աշխարհի բարձրագույն արժեքներն են:  Մենք վստահ ենք, որ մարդու հիմնական իրավունքների իրականացման արգելակման […]

Սիրելուց հետո գիտեք ինչ են անում, իսկ որ բռնի են սիրում… Ռուբեն Հախվերդյանն ու Սերգեյ Դանիելյանը` քաղաքականությունից են խոսել/վիդեո/

“Հայաստանը ոնց որ ռուսների պալիգոնը լինի: Իրենք իրենց զենքերը տնկել են էդտեղ, եւ մեզ շատ սիրում են, իսկ սիրելուց հետո գիտեք ինչ է լինում, ինչ են անում մեր ոխերիմ բարեկամները”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է երգահան Ռուբեն Հախվերդյանը: Ասուլիսի մյուս բանախոսը`դերասան Սերգեյ Դանիելյանն էլ նկատել է. “Բայց որ բռնի են սիրում, հետո ուրոդներ են ծնվում”: […]

Միջազգային կառույցներն ու ՀՀ Աժ պատվիրակությունները խորհրդակցում էին

Հունվարի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդակցության էր հրավիրել միջազգային կառույցներում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունների ղեկավարներին: Խորհրդակցությանը ներկա էին նաեւ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը մեր պետության արտաքին քաղաքականության բաղկացուցիչ ու կարեւոր […]

Գործունյանի տեղը դատարկ չի մնա

“Շատ գործարարների հեռանալու մասին տեղեկատվությանը ես չեմ տիրապետում, մեր ունեցած տեղեկություններով այդպիսի փաստ մեր երկրում չկա: Առանձին  քաղաքացիներ հայտարարություններ են անում: Կյանքը ցույց կտա, թե այդ հայտարարությունները ինչպես են կյանքի կոչելու”,-այսօր ասել է ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով Հայաստանից սփյուռքահայ գործարարների հեռանալու մասին հարցին եւ, մասնավորապես,  “Փարիզյան սուրճ”-ի սեփականատիրոջ`  Վալերի-Աշխեն Գործունյանի  որոշմանը: “Մի սուբյեկտ, […]

Շարմազանովը Վրաստանի ԱԺ փոխնախագահին խորհուրդ է տալիս ուսումնասիրել սեփական պատմությունը

“Վրացի պաշտոնյան հանդես է եկել իրականությունից հեռու, անհեթեթ հայտարարությամբ”,-ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Ֆրիդոն Տոդուայի` նախօրեին Բաքվում արած այն հայտարարությանը, թե “Վրաստանն ու Ադրբեջանը կվերադարձնեն օկուպացված տարածքները, քանի որ դրանք իրենց հողերն են”: “Ի գիտություն Տոդուայի` տեղեկացնեմ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնյա երրորդ երկրի խնդիրների առնչությամբ ոչ կոռեկտ հայտարարությամբ […]

Ռեյտինգացավը հասավ դպրոցներին

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2012թ ոչ միայն նոր միցառումներ կիրականացնի, այլեւ կշարունակի  2010-2011-ին սկսված բարեփոխումները: Այս մասին այսօր լրագորղներին տեղեկացրեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` ներկայացնելով այս տարվա անելիքները: “Մեր գերակայությունները ընդհանուր են, քայլերը` խիստ թիրախային: Մասնավորապես, կրթության մատչելիության ապահովում, կրթության որակի բարձրացում, կոռուպցիայի դեմ պայքար: Այս քայլերն են նախատեսված”,-նշել է Արմեն Աշոտյանը: Նախարարի ներկայացմամբ, […]

Ֆրանսիան փորձում է համոզել Եվրամիությանը արգելել իրանական նավթի ներմուծումը

Ֆրանսիան փորձում է համոզել Եվրամիությանը արգելել իրանական նավթի ներմուծումը ոչ ավելի ուշ, քան 3 ամսից: Այդ ժամանակն էլ հարկավոր է Հունաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի նման երկրներին, որոնք ստիպված կլինեն էներգիայի այլ աղբյուր փնտրել: Եվրամիության երկրների մեծ մասը կողմ է 6-ամսյա ժամկետին: Տնտեսական սանկցիաների հարցով վերջնական որոշում կընդունվի հունվարի 23-ին` Եվրամիության ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: Արգելքը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի