25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

‘Ժառանգությունը’ ներկայացնում է իր նախընտրական ծրագիրը. Լարիսա Ալավերդյանն ու Արարատ Զուրաբյանը ներկա չեն /ֆոտո, վիդեո/

‘Արմենիա Մարիոթ’ հյուրանոցում այս պահին տեղի է ունենում ‘Ժառանգության’ նախընտրական ծրագրի շնորհանդեսը:

Միջոցառումը բացեց ‘Ազատ դեմոկրատներ’-ի վարչության  նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` հայտարարելով, որ  գնալու են Հանրապետության հրապարակից մինչեւ Ազատության հրապարակ, որից հետո խոսքը փոխանցեց “”Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրան դահլիճը ծափերով դիմավորեց: Ողջունելով ներկաներին,Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց նոր Հայաստանի տեսլականի մասին:

Անդրադառնալով ‘Ազատ դեմոկրատներ’-ի եւ ‘Ժառանգության’ միասնական ցուցակի շուրջ ծավալված խոսակցություններին, նա նշեց, որ ներում է բոլորին:  Էկրանի վրա կարճ տեսահոլովակով ելույթ ունեցան ‘Ժառանգության’ եւ ‘Ազատ դեմոկրատներ’-ի դեմքերը` կարճ ներկայացնելով, թե ինչու են “գալիս’:  Այնուհետ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսքը փոխանցեց վերջիններիս: Թեկնածուների կարճ ելույթները ընդմիջվում էին երաժշտական կատարումներով, ներկաներին ողջունեց  Վահան Արծրունին: Տեսահոլովակով ցուցադրվեց “Ժառանգության” քարոզարշավի հիմնը, որը կատարում է Ռուբեն Հախվերդյանը եւ Հարութ Փամբուկչյանը /Ձախ Հարութ/:

Henaran.am-ի թղթակցի փոխանցմամբ, այստեղ են ‘Ազատ դեմոկրատներից’ Խաչատուր Քոքոբելյանը, Անուշ Սեդրակյանը, Ալիկ Արզումանյանը, նաեւ անկուսակցական Կարապետ Ռուբինյանը: Արարատ Զուրաբյանը եւ “Ազատ դեմոկրատների” վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանը ներկա չեն միջոցառմանը: “Ժառանգությունից’ ներկա էին բոլոր դեմքերը` Զարուհի Փոստանջյան, Անահիտ Բախշյան, Արմեն Մարտիրոսյան, Ստյոպա Սաֆարյան, Ռուբեն Հակոբյանը: Բացակայում էր  Լարիսա Ալավերդյանը, որ միասնական ցուցակի վերջին հորիզոնականներում է:

‘Ազատ դեմոկրատներ’-ին եւ ‘Ժառանգությանը’ իր օրհնանքն էր բերել Տեր Գրիգորը, ով Րաֆֆի Հովհաննիսյանին հանել էր հացադուլից: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ ծրագրի շնորհանդեսը կավարտվի քայլերթով դեպի Ազատության հրապարակ, իսկ մինչ այս “Կարին” ազգագրական համույթի հետ “Ժառանգությունը” պարում է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ