Կոմիկ օլիգարխների, տգետ կապիտալիստների կողքին` զարգացած նախարար
‘Շատ կուզենայի, որ մեր ապագա պատգամավորների անձնական եւ արտաքին քաղաքական կյանքի պատկերները համընկնեին, որ դիմակ չլիներ, որովհետեւ տվյալ պատգամավորը ունի ինչեր, ինչեր եւ ինչեր, մյուս կողմից հանդես է գալիս փարիսեցիաբար, թե պետք է երեխաներին օգնենք, եւ մեծ մասամբ մատը մատին չեն տալիս’,- այդ մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրող Արտեմ Հարությունյանը` խոսելով հայաստանյան քաղաքական կերպարների մասին:
Գրողի խոսքով` քաղաքականության մեջ ունենք կոմիկականության հասնող օլիգարխներ,որոնք զավեշտական հարցազրույցներ են տալիս, կան նաեւ տգետ-կապիտալիստներ, որոնք շահից այն կողմ բան չեն տեսնում:
‘Ունենք նաեւ լավ կերպարներ քաղաքականության մեջ, ես շատ հավանում եմ մեր արտաքին գործերի նախարարին, ով խելոք ու զարգացած մարդ է եւ մշակույթի նախարարին` իր նվիրվածության համար’,- ասաց Արտեմ Հարությունյանը: