25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոստանջյանը` ՀՅԴ-ի համար. Ծառուկյանը գիտի՞

Հայ Յեղափոխական դաշնակցության նախընտրական ծրագրի ներկայացմանն այսօր մասնակցել է նաեւ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը եւ ելույթ է ունեցել: Ըստ նրա, բոլոր կուսակցությունների ներկայացրած ծրագրերը կարծես Հայաստանի փրկության ծրագրեր են, այդ թվում` Դաշանկցությանը, բայց իրականում այդպես չէ:

” Որ ուժն է ստեղծել պետականություն երկար ժամանակից հետո, որ ուժը մոբիլիզացրեց ժողովրդին թշվառության ժամանակ, այդ որ կուսակցությունն է, որ պայքարել եւ պայքարում է, որ հայրենասիրությունն ու կրթվածությունը  մտնի Հայաստան: Ես 90-ականներից ծանոթ  լինելով Դաշանակցությանը, գիտեմ պատվախնդիր են բոլոր կառույցներում: Ոնց չես ուզի, որ նման ուժը չառաջնորդի մեզ”,-ասաց Բոստանջյանը:

Ըստ նրա, ՀՅԴ-ն միակ ուժն է, որտեղ խռովություններ չեն ղել: “Կարող ենք ենթադրել, որ  ԲՀԿ-ում խռովություններ կան” հարցին` Բոստանջյանը հերքեց: Հարցին, թե ինչպես է արձագանքելու  իր ելույթին Գագիկ Ծառուկյանը` Բոստանջյանը նկատեց.

“Պետք չէ կրիմինալ որոնել այստեղ: Իմ ելույթը հայրենիքի հաջողությանն ուղղված ելույթ էր”: Վարդան Բոստանջյանը նաեւ հայտարարեց, որ չի պատրաստվում անդամակցել ՀՅԴ-ին եւ չի փոշմանել, որ ժամանակին չի անդամակցել: Իսկ այն հարցին, արդյոք հնարավոր է քվեարկի ՀՅԴ-ին, ասաց. “Ինչ կարեւոր է, ժամանակը ցույց կտա, ես կանեմ այն, ինչ ինձից պահանջվում է”:

Նկատենք, որ ՀՅԴ-ի հավաքին մասնակցում էին քաղաքագետներ Անդրանիկ Թեւանյանն ու Երվանդ Բոզոյանը: Ըստ շրջանառվող լուրերի` նրանք պետք է ընդգրկվեին ԲՀԿ համամասնական ցուցակում:

 

եր

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ