25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի պատասխանատվությունը

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ մարզային և Երևանի տարածքային նախընտրական շտաբների ղեկավար կազմի և կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ:

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը՝ ընդգծելով, որ ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն, որպես իշխանական կուսակցություն, համամասնական ընտրակարգով և մեծամասնական կարգով առաջադրված իր թեկնածուների քարոզարշավի կազմակերպմանը զուգահեռ, պետք է կարողանա լավ ընտրություններ անցկացնել, և դա նաև իր՝ երկրի նախագահի, նպատակն է:

“Մեր՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներիս համար վիճակը երկակի է. մենք ցանկանում ենք շատ քվե ստանալ, բայց պատասխանատու ենք նաև նրանց համար, ովքեր ևս ցանկություն ունեն շատ քվե տանելու:

Մենք պատասխանատու ենք և՛ մեր գործունեության համար, և՛ մեր դաշնակիցների, կոալիցիոն գործընկերների, նաև ընդդիմության գործունեության համար, որովհետև որևէ  մեկը տարբերություն չի դնելու, թե այդ խախտումներն ովքեր կատարեցին, ովքեր ստվեր գցեցին ընտրությունների վրա: Այդ ամենը վերագրվելու է Հայաստանին, և ես խնդրում եմ, որպեսզի սա անպայման հաշվի առնեք”,-ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ նախագահը նշել է, որ Հանրապետական կուսակցությունն իր ուժերն ու հնարավորությունները մոբիլիզացնելու և նվիրումով ու լավ աշխատելու, օրենքի տառը պահպանելու դեպքում, վստահաբար, կարող է ապագա խորհրդարանում մեծամասնություն կազմել:

Սերժ Սարգսյանը հանդիպման մասնակիցներին խնդրել է Հանրապետական կուսակցության բոլոր անդամներին, համախոհներին, բարեկամներին փոխանցել, որ աշխատեն այս տրամադրվածությամբ և նպատակադրումով, օրենքի շրջանակներում անեն ամեն հնարավորը մեր պետության և Հանրապետական կուսակցության համար լավ ընտրություններ անցկացնելու համար:

Հանդիպման ավարտին ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել կուսակցական ընկերներին:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ