25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչի՞ն հավատանք և ի՞նչն ենք փոխելու. Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի՝ “Հավատանք, որ փոխենք” կարգախոսի վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, թե ինչի՞ն հավատանք և ի՞նչն ենք փոխելու, Սերժ Սարգսյանը պատասխանել է.

“Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ:

Ես չգիտեմ որևէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել առանց խորը հավատի: Պատկերացրեք զինվորը գնում է մարտի, և եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպե՞ս կարող է լավ կռվել: Մենք, իրոք, պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողնանաք աշխարհին համահունչ ընթանալ:

Սակայն միայն Հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ: Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, և բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում, այդ փոփոխություններին մենք պետք է պատրաստ լինենք:

Առաջին հերթին, դուք՝ երիտասարդներդ պետք է պատրաստ լինեք, որովհետև այս երկիրը շատ ավելի ձերն է, քան իմը կամ իմ հասակակիցներինը: Եթե այսօր մենք չկարողանանք ընկալել առաջադեմը, ոչնչի չենք կարող հասնել, հատկապես որ մեծաքանակ չենք: Մենք կարող ենք ապավինել միայն ու միայն որակին: Փոփոխությունների շարժիչ ուժը երիտասարդությունն է: Ես պատրաստ եմ ձեզ հետ միասին շատ հեռուն գնալ”,-պատասխանել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ որպես ասվածի լավագույն վկայություն ներկայացնելով մեր ժողովրդի անցած ուղին, որ դարերի ընթացքում հաղթահարելով բազում փորձություններ, մշտապես նորն ու առաջատարն ընկալելու, ընդունելու և սերունդներին փոխանցելու հատկանիշի շնորհիվ կարողացել է այդ գոյապայքարում հաղթող դուրս գալ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ