24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը ընդդեմ Սյունիքի մարզպետի՞. Առավոտ

 ԲՀԿ համամասնական ցուցակի 20-րդ հորիզոնականը զբաղեցնող Տիգրան Ուրիխանյանը նշանակվել է Գորիսի տարածաշրջանում ԲՀԿ կենտրոնական շտաբի համակարգող:

“Առավոտի” հարցին` մտավախություններ չունի՞ այդ տարածաշրջանում աշխատելու առումով, քանի որ Սյունիքի Հանրապետական մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բավականին սկանդալային անձնավորություն է, բռունցքներին ազատություն տվող, օրենքներն առանձնապես չհարգող. ինչի բազում վկայությունները կան:

Չի՞ վախենում Տիգրան Ուրիխանյանը նրա հետ առերեսվելուց: “Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ այս անգամ Գորիսում տեղի են ունենալու բացարձակ օրինական ընտրություններ: Դրանք անցկացվելու են օրենքի տառին ամբողջությամբ համապատասխանող: Ես, բնականաբար, ապավինում եմ օրենքով սահմանված մեր իրավունքներին, որոնց շրջանակներում էլ անցկացնելու ենք մեր վերահսկողությունը”:

Ի գիտություն բոլոր այն անձանց, ովքեր գաղտնի մտադրություններ կունենան այդ տարածաշրջանում ընտրությունները հավուր պատշաճի չկազմակերպելու, Տիգրան Ուրիխանյանն ասում է. “Ես, որպես իրավաբան, եւ իմ ամբողջ բազմամարդ թիմը հսկողություն ենք իրականացնելու: Տեղեկացնեմ նաեւ, որ անկախ դիտորդական առաքելություններից մեկի հետ հանդիպման ժամանակ մեր խնդրանքի հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել, եւ մեզ հետ են լինելու նաեւ 9 միջազգային դիտորդներ, որոնք աոաջին անգամ այդ տարածաշրջանում անընդմեջ, շուրջօրյա դիտորդական առաքելություն են իրականացնելու”: Ըստ թերթի,  ԲՀԿ-ի “դեսանտ-խմբում” նաեւ տեղական դիտորդներ կլինեն:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի` իրենք նախապես ճշտելու, զննելու են նաեւ բոլոր ցուցակները: “Չեմ կարծում, որ Հայաստանում որեւէ մեկն օրենքից բարձր իրավասություններ ունի”,- մարզպետի անձի վերաբերյալ “Առավոտի” պնդումներին հակադարձեց ԲՀԿ-ական թեկնածուն` հավելելով, որ հուսով է` բոլորն են շահագրգիռ այդ տարածքում նորմալ ընտրական գործընթաց ապահովելու, քանի որ ոչ ոքի շահից չեն բխում սկանդալները, էքսցեսները եւ իրարանցումները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ