24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ազատամարտի վետերանների միության համագումարին ընթերցվեց Սերժ Սարգսյանի ուղերձը

Քիչ առաջ կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց Ազատամարտի վետերանների միության հինգերորդ համագումարը: Համագումարը մեկնարկեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո, որից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենական Մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը:

Համագումարին ներկա է 663 պատվիրակ: Համագումարին ներկա են ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրբյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, գեներալներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համագումարի օրակարգում երկու հարց կա` խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ԱՎՄ  ղեկավար մարմինների ընտրությունների հարցերը: ԱՎՄ նախագահ Համլետ Հովսեփյանը մինչ իր զեկույցին անցնելը, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ընթերցեց նախագահի ուղերձը, որում շեշտվում է Արցախյան ազատամարտի եւ հասարակության մեջ ազատամարտի վետերանների ունեցած դերը: Սերժ Սարգսյանն իր ուղերձում հաջողություն մաղթեց ԱՎՄ համագումարին:

ԱՎՄ ունի 7500 անդամ, որոնց մեծ մասը անկուսակցական են, մի մասը` ՀՀԿ անդամ: Միությունն ունի 41 տարածքային կազմակերպություններ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ