28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ընտրախախտումների դեպքում նախքան փողոց դուրս գալը՝ հավաքել իրավական բազա

՛՛Նախորդ ընտրություններին մենք տեսնում էինք խախտումներ հենց ընտրությունների օրը հատկապես եւ քվեները հաշվելու ժամանակ՛՛,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ խոսելով առաջիկա ընտրությունների մասին:

Նրա խոսքով՝ քվեարկության օրը լինելու է մաքուր ու խաղաղ, հանգիստ: Ըստ Պաշտպանի, կարեւորն այն է, որ խնդիրները, որոնք կծագեն ընտրություններից հետո, լուծվեն իրավական հարթության մեջ:

՛՛Ոչ միայն աղաղակել այդ խախտումների մասին, թեեւ փողոց դուրս գալը չի արգելվում, այլ խնդիրները լուծելու համար  ապահովել լավ իրավական բազա: Մենք անընդհատ ասում ենք, որ քաղաքակրթության ենք ձգտում, իսկ ընտրական իրավունքի պաշտպանության համար ամենալավ միջոցը իրավական հարթությունն է՛՛,- ասաց Կարեն Անդրեասյանը՝ առաջարկելով քաղաքական ուժերին մինչեւ փողոց դուրս գալը լավ պաշար հավաքել իրավական դաշտում:

ՄԻՊ-ը գտնում է, որ փողոց դուրս գալը ավելի քիչ արդյունավետ է, քան իրավական ձեւերով հարցերը լուծելը: Միաժամանակ Կարեն Անդրեասյանը համաձայն է, որ դատարանների որոշումները շատ դեպքերում արժանահավատություն չեն ներշնչում եւ անարդար են ընկալվում հասարակության կողմից:

՛՛Ամեն դեպքում եթե ես լինեի քաղաքական որեւէ ուժի տեղում, բացի բողոքի արտահայտման այլ մեթոդներից, միեւնույն է կհավաքեի իրավական բազա, որպեսզի իմ բողոքները արժանահավատ լինեին, թե հայաստանյան հանրության, թե միջազգային հանրության կողմից՛՛,- եզրափակեց ՄԻՊ-ը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ