28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Փոխվելու ենք, որ կարողանանք փոխել. ազատամարտի վետերանները գերագույն գլխավոր հրամանատարի կողքին են /վիդեո/

“Պատերազմը դեռեւս ավարտված չէ, ընդամենը ժամանակավորապես կնքվել է հրադադարի պայմանագիր”,-այսօր Ազատամարտի վետերանների միության հինգերորդ համագումարին իր ելույթում ասաց միության նախագահ Համլետ Հովսեփյանը:

Նա նշեց, որ այս պայմաններում առավել քան կարեւոր է միասնական լինելը հակառակ պարագայում կարող ենք թանկ վճարել եւ կորցնել այն, ինչը կարողացան ձեռք բերել մեր միասնականության շնորհիվ:

Համլետ Հովսեփյանն իր ելույթում անդրադարձավ ազատամարտիկների խնդիրներին: “Մեր հաղթանակած ազատամարտիկն այսօր դարձել է երկրի ամենախոցելի խավը, ինչը կարծում եմ, մեղմ ասած, արդար չէ”,-ասաց Համլետ Հովսեփյանն ու հավելեց, որ 90-ականներին պատերազմից վերադարձած տղաները հաղթանակած վերադարձան, երբ ամեն ինչ արդեն սեփականաշնորհված էր: Նա նշեց, որ այսօր հրամայական է դարձել Ազատամարտի վետերանների մասին օրենքի ընդունումը:

Համլետ Հովսեփյանը խոսեց հասարակության արատավոր երեւույթներից, նշեց, որ այսօր իշխանավորներից շատերը իրենց զավակներին հեռու են պահում բանակից, ինչպես արեցին պատերազմի տարիներին: “Այսօրինակ դրսեւորումները պետք է տեղ չունենան մեր հասարակության մեջ: Մենք հավատում ենք մեր գլխավոր հրամանատարին”,-նշեց միության նախագահն ու ցիտեց Սերժ Սարգսյանին, թե երկիրն ունի արդարության պահանջ: Համլետ Հովսեփյանը անդրադարձավ նաեւ երկրի արտաքին մարտահրավերիներին, ինչը, նրա խոսքով, այսօր առաջնային խնդիր է ՀՀ համար:

Համլետ Հովսեփյանը անդրադարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությանը ու նշեց, որ “այս տարիներին երկրի վարկանիշը մի քանի անգամ բարձրացավ”: Վերջում Համլետ Հովսեփյանը համագումարի մասնակիցներին կոչ արեց.”Եկեք կանգնենք մեր գերագույն, գլխավոր հրամանատարի կողքին եւ համոզված եմ, որ  հաղթանակը մերը կլինի: Փոխվելու ենք, որ կարողանանք փոխել: Աստված մեզ պահապան”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ