‘Ժառանգությունը’` քյավառական պարերով
Պենք պատրաստ չենք որեւէ մեկի հետ միանալ, մենք պատրաստ ենք միասին ինչ-որ գործ անել : Այս մասին “Արմենիա ” հեռուստաընկերության ‘’Ժամը’’ լրատվական հաղորդման ժամանակ հայտարարեց ‘’Ժառանգության’’ փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` խոսելով առաջիկա ընտրությունների մասին: Նրա խոսքով` այսօր թիվ մեկ խնդիրը ազատ արդար ընտրությունների անցկացումն է:
‘’Առայժմ մենք խնդիր ունենք նվաճել այն հարթակը, որի վրա քաղաքական ուժերը կկարողանան իրենց գաղափարների մասին խոսել : Եվ պատահական չէ, որ գաղափարա-քաղաքական տարբեր, նույնիսկ բևեռային հակասություններ ունեցող ուժերը այսօր պայքարում են միասին, որպեսզի այդ ազատ հարթակը ստեղծվի: Այսօր մեր քաղաքական դաշտի գերխնդիրը դա է’’,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Անդրադառնալով ‘’Ժառանգության’’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ ‘’Ժառանգությունը’’ քարոզարշավը պարով է սկսելու, եւ պատասխանելով հարցին` ինչ պարով է այն սկսվելու` քոչարիով թե տանգոյով, Դավիթ Հակոբյանն ասաց, որ ինքը տիրապետում է այն պարերին, որոնք տիրապետող են Քյավառի հարսանիքներում, եւ հենց այդ պարով է սկսելու քարոզարշավը: