01 Մարտի, Saturday, 2025
KFC

Ափսոսում է Ֆարմանյանի համար

“Մեր հիմնական հակառակորդը ռեժիմն է, իմ մրցակցին համարում եմ այդ ռեժիմի մարդ: ՀՀԿ-ի դեմքը մարդ ծեծող, պաշտոնյա ծեծող Գագիկ Բեգլարյանն է, որը ցուցակի տասնյակում է, Սյունիքի մարզպետն է`  նույնպես մարդ ծեծող:

ՀՀԿ-ի դեմքը Սերժ Սարգսյանն է, որը ուրացել է Ցեղասպանությունը, նաեւ կառավարման արդյունքում  Հայաստանը հասցրել է տնտեսական աղետի, որեւէ խոստում չի կատարել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը` արտահայտելով իր վերաբերմունքը նույն ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանի նկատմամբ : ՀԱԿ ներկայացուցիչն ասել է, որ թիվ 2 ընտրատարածքում շատ “սեւ ու սպիտակ” պատկեր է ստեղծվել:

Վլադիմիր Կարապետյանն ասել է, թե  ափսոսում է, որ իր մրցակիցն այս ժամանակահատվածում դարձել է ՀՀԿ անդամ: “Կարծում եմ, որ նա էլ  այս ժամանակահատվածում դառնալով այս կուսակցության անդամ, կրում է պատասխանատվություն այն հանցագործությունների համար, որ արել է ռեժիմը, այն խոստումների համար, որ տվել է եւ չի իրականացվել նաեւ այն գործողությունների համար, որ պարտակվել են մարտի 1-ի 10 սպանությունները”,-ասել է Վլադիմիր Կարապետյանը:

Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե թիվ 2   ընտրատարածքը կարող է լինել ազատ եւ արդար ընտրությունների անցկացման նախադեպ,  Վլադիմիր Կարապետյանն ասել է. ”Այն, ինչ կատարվում է մեր ընտրատարածքում, խոսում է հակառակի մասին: Մրցակիցս ամբողջապես օգտագործում է վարչական ռեսուրսը, հանդիպումներ է ունենում վարչական շրջանի ղեկավարի հետ”:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ