08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի նախագահը պաշտոնաթող է եղել

Մի շարք կոռուպցիոն սկանդալներից հետո Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել: Այս մասին նա հայտարարել է կանցլեր  Անգելա Մերկելի հետ մամլո ասուլիսի ժամանակ: “Գերմանիային պետք է այնպիսի նախագահ, որն արժանի կլինի  քաղաքացիների վստահությանը: Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ վստահությունն այլեւս չկա, այդ պատճառով էլ ես պաշտոնաթող եմ լինում”,- Վուլֆին մեջբերում է “Die Welt”-ը: […]

Բադեյանը հաստատեց, որ ՀՀԿ ցուցակում չի լինի

Գործող խորհրդարանի գործարար պատգամավորներից մեկը`ՀՀԿ-ական պատգամավոր, ‘Եվրոստան ույուտ’ ընկերության սեփականատեր, ծնունդով գավառցի Մանվել Բադեյանն այս անգամ խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը մեծամասնական ընտրակարգով` թիվ 22 ընտրատարածքից: “Այո, առաջադրվելու եմ մեծամասնականով Գեղարքունիքի ընտրատարածքում”,- Henaran.am-ին ասաց Մանվել Բադեյանը ու հավելեց, որ ընտրվելու իր շանսերը բարձր է գնահատում: Մեր այն հարցին, թե կուսակցությունը որոշե՞լ է` թիվ 22 ընտրատարածքում […]

ՀԱԿ-ը դատապարտում է

Այսօր ՀԱԿ գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ‘ՀՀ Արդարադատության նախարարությունը բացարձակ ապօօրինի կերպով գրանցել է նոր` Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցություն` ակնհայտորեն ցանկանալով ուզուրպացնել Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Հնչակյան կուսակցությունը եւ հանձնել այն իր կողմից կառավարվող անհատներին: Վերջին մի քանի օրերին սա արդեն երկրորդ դեպքն է, երբ իշխանությունների կողմից հետապնդման թիրախ է ընտրվում […]

“Պալաչը” Ծառուկյանի հետ գժտվել է բիզնեսի “փայերի” պատճառով

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց, որ ԲՀԿ-ի Աբովյանի կառույցից մոտ 1000 մարդ է հեռացել: Հիշեցնենք, որ ըստ մամուլի` Արթուր Հարությունյանը` “Պալաչ” մականունով, ուղղորդել է , որպեսզի կուսակցականները լքեն ԲՀԿ-ն եւ անդամագրվեն ՀՀԿ-ին: “Այդ “Պալաչ” կոչեցյալը աշխատանքից ազատելու սպառնալիքով տաքսու վարորդներին ստիպել է, որ դուրս գան “Բարգավաճ Հայաստանից”, սակայն վերջիններս նախընտրել են […]

Սիրիական բանակն աննախադեպ գրոհ է սկսել /վիդեո/

Սիրիական բանակն այսօր վերսկսել է Հոմս քաղաքի հրետանային ռմբակոծությունը, հայտնում է “AFP”-ը: Ականատեսների պնդմամբ` սա ամենահզոր գրոհն է 2 շաբաթ ընթացող ռմբակոծությունների ընթացքում: Ընդդիմության առաջնորդը հայտնել է, որ բռնությունն իշխանությունների կողմից հասել է “ծայրահեղ, չտեսնված մակարդակի”: Քաղաքի վրա մեկ րոպեի ընթացքում միջինը 4 հրթիռ է ընկնում, Հոմսի երկնքում նկատվում են աննախադեպ քանակությամբ ռազմական ինքնաթիռներ եւ […]

Ինչն է կարեւոր երիտասարդ կուսակցականների համար

՛՛Ընդհանուր առմամաբ այսօրվա հայ երիտասարդությունը ապատիա ունի քաղաքական գործընթացների հանդեպ,բայց կան օրակարգային խնդիրներ` կրթություն, աշխատանք, երիտասարդ ընտանիքների հարցեր, արտագաղթ, որոնց  լուծման համար երիտասարդությունը պետք է համախմբվի ու իր մասնակցությունը ցուցաբերի քաղաքական գործընթացներին՛՛,-այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Արթուր Ղազարյանը` խոսելով քաղաքական պրոցեսներում երիտասարդների ներգրավվածության մասին: Նրա […]

Ընդդիմադիր դաշտը քայքայվեց, քիչ ձայն կհավաքի

Ընդդիմադիր դաշտը քայքայվեց ու քանդվեց, եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում պակաս ձայներ կհավաքի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: “Սա ծնունդ է նույն ընդդիմադիր դաշտի, ցավոք, դա այդպես է”,-ասաց նա: Արմեն Մելիքյանի խոսքով, իշխանությունը հատուկ մեխանիզմներ կիրառելու կարիք չունի, քանի որ ընդդիմությունը որոշեց մասնակցել ընտրություններին, որոնց կեղծման հնարավորությունը շատ բարձր […]

Կուսակցապետերի ցուցակը ճահիճը էլ ավելի կխորացնի. Արման Մելիքյանը 100 %-անոց մեծամասնական է ուզում

ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը դեմ է հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին: Նրա համոզմամբ, մեծամասնական ընտրակարգը անպայման պետք է գործի: Այսօր իր տեսակետը լրագրողներին ներկայացնելով, Արման Մելիքյանը նկատել է, որ ֆինանսը, այսպես, թե այնպես, իր դերակատարությունը կարող է ունենալ եւ նույն օլիգարխները կարող են նաեւ համամասնական ընտրակարգով խորհրդարան մտնել: “Կան կուսակցություններ, որոնք համարում են, որ եթե […]

Ավելի վատ, եթե Տարոն Մարգարյանը նման բան չի ասել

‘’Մենք վաղուց գիտեինք, որ շատ իշխանավորներ իրականում տեղյակ չեն օրենքներից կամ հեռու են օրինապաշտ լինելուց, եւ երբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ՛՛ՀԱՅՔ՛՛ երիտասարդական-ուսանողական միության հետ հանդիպման ժամանակ ասաց. ՛՛ինձ հետ օրենքից մի խոսեք՛՛ մենք զարմացանք նրա անկեղծությունից,  մեր աչքում նա բարձրացավ, որպես ազնիվ իշխանավոր՛՛,- այսօր Հենարան մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՛՛Ժառանգություն՛՛ […]

Էրդողանի դեմ դատական հայց է ներկայացվել

Քրդական “Խաղաղություն եւ ժողովրդավարություն” կուսակցության անդամ Հասիփ Քափլանը դատական հայց է ներկայացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, մի քանի նախարարների, զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, Ազգային հետախուզության մի քանի աշխատակիցների դեմ` 2011-ի դեկտեմբերի 28-ին Իրաքի հետ սահմանի վրա կոտորված 34 քրդերի համար, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Քափլանն իր հայցում նշել է, որ կոտորված քուրդ գյուղացիների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի