22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Ճապոնիա: Սենդայ քաղաքում Նախագահն այցելել է “Յուրիագե-Հիյորիյամա” հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 2011թ. Ճապոնիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների հիշատակին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է աղետի հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարված աշխատանքներին, ապա այցելել ցունամիից տուժածների ժամանակավոր կացարանները ներառող համայնք և Նատորիի վերականգնողական կենտրոնում հանդիպել բնակիչների հետ: […]

Քլինթոնը կոչ է անում Վրաստանին չբավարարվել ձեռք բերվածով

Աշնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունները լավ հնարավորություն են Վրաստանի համար` երկրում ժողովրդավարական բարեփոխումներ հաստատելու համար: Այս հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը Բաթումիում տեղի ունեցած ռազմավարական համագործակցության վրաց-ամերիկյան հանձնաժողովի բացմանը, հաղորդում է “Росбалт”-ը: Քլինթոնը  ողջունել է ընտրությունների անցկացման համար միջգերատեսչական վարչության ստեղծումը Վրաստանում` նշելով, որ այն “կորեւոր քայլ է ճիշտ ուղղությամբ”: Միաժամանակ նա կոչ […]

Բագրատյանն իր ձայնը տվել է Զուրաբյանին

ԱԺ ՀԱԿ խմբակցությունը, ինչպես արդեն հայտնի է կղեկավարի ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, այս պաշտոնին երեք թեկնածուների` ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի եւ Լեւոն Զուրաբյանի անուններն է քննարկվել եւ քվեարկության դրվել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 31-ին տեղի է ունեցել Հայ ազգային Կոնգրեսի պատգամավորական խմբակցության նիստը, որտեղ էլ հարցը […]

Հայաստանում գործող կառույցը չի կարող ղեկավարվել Սփյուռքում գործող կուսակցությունից. ՌԱԿ ատենապետ

“Հայաստանում գործող կառույցը չի կարող ղեկավարվել Սփյուռքում գործող կուսակցությունից”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը  նման հայտարարություն է արել Ռամկավար ազատական կուսակցության (Հայաստան) նորընտիր ատենապետ Հակոբ Ավետիքյանը: Նա նշել է, որ Սփյուռքում գործող ՌԱԿ-ի բազմաթիվ կառույցներ գտնում են, որ կուսակցության կենտրոնական վարչությունը պետք է լինի Հայաստանում: Հակոբ Ավետիքյանն ասել է, որ 2003 թվականից ի վեր կուսակցությունը չի մասնակցել […]

ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ խնդիրը

Հունիսի 18-ին Փարիզում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարարի  պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, տեղեկացնում է “APA”-ն: Հանդիպման օրակարգում կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են ադրբեջանցի զինվորների սպանության մասին

Ադրբեջանական կողմը շարունակում է սադրանքները հայ-ադրբեջանական սահմանին, որոնք սկսվեցին հունիսի 3-ի գիշերը: Այս գիշեր ադրբեջանական դիվերսիոն խմբի` սահմանը խախտելու փորձից հետո ադրբեջանական “APA” գործակալությունը հաղորդում է ադրբեջանցի 5 զինվորների սպանության մասին:    

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի դիմումը Հիլարի Քլինթոնին

Քաղաքական գիտության ասոցիացիան 2012 թ. մայիսին արված իր հայտարարության մեջ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի մի պաշտոնյա, կատարելով ադրբեջանական պետության ղեկավարի կարգադրությունը, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների 2012 թվականի մայիսի 11-ին Բաքու կատարվելիք այցին միաժամանակեց Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգությունների հրապարակումը: Իլհամ Ալիևի վարչակարգի կողմից Ադրբեջանի […]

Ո՞վ կփոխարինի Խաչիկին

Այսօր մամուլում տեղեկություն էր հրապարակվել, որ հրաժարականի դիմում է գրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թեեւ Խաչիկ Գալստյանի կամ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանի հետ կապվել եւ պաշտոնական հավաստիացում ստանալ մեզ չհաջողվեց: Մեր հեռախոսազանգերին նրանք չպատասխանեցին: Մեզ հասած տեղեկություններով, ԲՀԿ նախագահը Խաչիկ Գալստյանից դժգոհ է, որ […]

Կոնգրեսականները ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություն են տարածել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի բարձրաստիճան դեմոկրատ Հովարդ Բերմանը եւ Կոնգրեսի` հայերին աջակցող խմբի համանախագահ Ֆրենք Փալոնեն հայտարարություն են տարածել, որով դատապարտում են Ադրբեջանի մերձսահմանային հարձակումները Հայաստանի վրա, որի հետեւանքում 3 հայ զինվոր է զոհվել: Այս մասին հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Կոնգրեսական Շերմանը, ով երկար […]

ՕԵԿ-ը չի կողմնորոշվում

Henaran.am-ի տեղեկություններով, “Օրինաց երկիր” կուսակցության կոալիցիոն գործընկեր Հանրապետական կուսակացությունը տվել է քաղաքաշինության նախարարի պորտֆելը: Սակայն ՕԵԿ-ում դեռ չեն կողմնորոշվում, թե ում են նշանակելու նախարար: Մի մասը պնդում է` ԱԺ պատգամավոր Խաչիկ Հարությունյանի թեկնածությունը, մյուսը՝ Հովհաննես Մարգարյանի: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այստեղ մտավախություն կա, թե հանկարծ նշանակվելիք նախարարը չվարկաբեկի ՕԵԿ-ի անունը: Որպես օրինակ բերվում է նախկին գյուղնախարար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի