13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Կնեսետում ավարտվել է Հայոց ցեղասպանության հարցով քննարկումը

Իսրայելի Կնեսետում ավարտվել է Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը, հաղորդում է “Times of Israel”-ը:

Քննարկումը տեղի է ունեցել իսրայելա-թուրքական` օր օրի ավելի վատթարացող հարաբերությունների ֆոնի վրա: Այն գրեթե համընկնում է նույն ժամանակահատվածի  հետ, երբ 2 տարի առաջ իսրայելական զինուժը հարձակվեց թուրք ակտիվիստների “Մարի Մարմարա ” նավատորմի վրա, որն ուղեւորվում էր Գազայի տարածք: Իսրայելցիների հարձակման արդյունքում 9 թուրք քաղաքացի սպանվեց, որից հետո Թուրքիան դատական հայց էր ներկայացրել իսրայեցի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների  դեմ:

Չնայած դրան, Իսրայելը միեւնույն է փորձում էր չկորցնել Թուրքիային` որպես  դաշնակից, ինչի պատճառով էլ Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը Կնեսետում մի քանի անգամ հետաձգվել է:

Կնեսետի խոոսնակ, “Լիկուդ” կուսակցության անդամ Ռեուվեն Ռիվլին հայտարարել է, որ ցեղասպանության քննարկումը չի առնչվում Թուրքիայի հետ իրենց հարաբերություններին: Նա նշել է, որ իբրեւ հրեաներ իրենք չեն կարող արհամարհել այս հարցը եւ որպես Հոլոքոստի մերժման դեմ պայքարող երկիր չեն կարող ժխտել մեկ այլ ժողովրդի նմանատիպ ողբերգությունը:

Քննարկման նախաձեռնող, “Մերեց” կուսակցության առաջնորդ Զահավա Գալ Օնը, ում նախաձեռնությամբ  Հայոց ցեղասպանության հարցը Կնեսետի Կրթական հանձնաժողովում առաջին անգամ քննարկվեց 2011-ի դեկտեմբերին, հայտնել է, որ Իսրայելը երկար ժամանակ է հաշվի առել Թուրքիայի հետ հարաբերությունները, սակայն “հայ ժողովրդի  կոտորածը կենտրոնական հարց է եւ այն դեռ պետք է քննարկվի Կնեսետում”:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ