27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի. Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը նոր հայտարարություն է տարածել “Սիվիլիթաս” հիմնադրամի գործունեության առնչությամբ ԱԱԾ քննչական վարչության կողմից հարուցված քրեական գործի վերաբերյալ:

“Այսօր Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, որով փորձ է արվում ցույց տալ, որ հարուցված քրեական գործը քաղաքական պատվեր չէ:

Կրկնում եմ՝ դա միանշանակ քաղաքական պատվեր է և ուզում եմ ասել հետևյալը՝ “փողերի լվացում – Օսկանյան –Հանթսման” բառերը մեկ նախադասության մեջ չեն կարող լինել:

Փող լվանալու համար նախ փողը պետք է կեղտոտ լինի: Այս պարագայում փողի աղբյուրները հայտնի են, գնորդն է հայտնի, փողի փոխանցումը ինձ և Սիվիլիթասին նվիրատուի ցանկությամբ եղել է թափանցիկ և բանկի միջոցով:

Այդ գործարքում, ըստ իրավաբանների, որևէ հարկային պարտավորություն չի առաջացել: Իսկ, ըստ պայմանագրի, “Ստացողին փոխանցվելիք գումարները դիտարկվում են որպես նվեր, որը Ստացողն իրավունք ունի օգտագործել իր հայեցողությամբ և իր կանոնադրական նպատակների իրականացման համար”: Միայն քաղաքական նպատակ հետապնդողը կարող է բարի մարդու բարի գործը վերածել քաղաքական մանրադրամի”,-նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վարդան Օսկանյանը հայտարարությամբ տեղեկացրել էր, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը իրեն որպես վկա հրավիրել է ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)”) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իր և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ