17 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լեւոն Զուրաբյանը խուսափեց հստակ գնահատական տալ Օսկանյանին ԱԱԾ կանչելու հարցին

ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին ԱԱԾ կանչելու վերաբերյալ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն այսօր հայտարարեց, թե եթե մենք ապրեինք նորմալ , ժողովրդավար պետությունում, սա կարող էր դիտարկվել  նորմալ գործընթաց: “Այո, իրավապահ մարմինները կարող են վերահսկել ՀԿ-ների ֆինանսավորման օրինականությունը եւ օրենքով պատժել այն  մարդկանց, ովքեր խախտում են թույլ տվել, բայց քանի որ  ապրում ենք մի պետությունում, […]

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում զսպվածության կոչ է անում

ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ Արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը այսօր Երեւանում կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից եւ ձեռնպահ մնալ պատասխան միջոցառումներից: “Ես խստորեն դատապարտում եմ բռնության վերջին միջադեպերը: Այս հակամարտությունը չի կարգավորվի ուժի կիրառման ճանապարհով: Բռնության շրջանին պետք է վերջ տալ”, – ասաց ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ […]

Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ում այլընտրանք չունի. Զուրաբյանը` ՀԱԿ առաջնորդի առաջադրման մասին

“Տեր-Պետրոսյանը եղել եւ շարունակում է մնալ ՀԱԿ-ի անվիճելի լիդերը: Նա ունի լրջագույն հեղինակություն, այդ գնահատականները տարածվում են նաեւ Կոնգրեսից դուրս: Վստահ եմ, որ եթե հարցը դրվի այսպես`  ո՞վ կարող է հաղթել բռնապետության թեկնածուին, ապա պատասխանը կլինի հետեւյալը ` ով կարող է իր շուրջը համախմբել առավելագույն չափով քաղաքական ուժերի, ՀԿ-ների եւ քաղաքացիների: Վստահ եմ, որ Լեւոն […]

Եւրադատարանը կճանաչի Չախալյանի իրավունքների ոտնահարման փաստը. դոկտոր Ֆերնան դը Վարեն

Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ Ֆերնան դը Վարենը պատրաստվում է ջավախահայերի խնդիրների եւ մասնավորապես ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի գործի մասին զեկույց ներկայացնել Եվրադատարան : ” Ազգային փոքրամասնություն լինելու վտավգները. մարդու իրավունքները եւ Չախալյանն ընդդեմ Վրաստանի” վերտառությամբ զեկույցը Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա ներկայացնում է ջավախահայ քաղաքական գործչի ձերբակալման եւ դատավարության, ինչպես նաեւ […]

ԵԱՀԿ գործող նախագահը դրական է գնահատում Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները

Հունիսի 12-ին կայացավ Հայաստանի արտգործնախարարի եւ տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Էյմոն Գիլմորի հանդիպումը: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Չնայած աշխարհագրական հեռավորությանը, մեր երկու ժողովուրդները դարերից եկող խորը կապեր ունեն: Այս անգամ Դուք ժամանել եք որպես ԵԱՀԿ գործող նախագահ, եւ հուսով եմ շուտով հյուրընկալել Ձեզ Երեւանում նաեւ որպես […]

Դ. Մեդվեդեւի ուղերձը Տիգրան Սարգսյանին

Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. ՛՛Հարգելի Sիգրան Սուրենի, Անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ ջերմ շնորհավորանքների համար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Կիսում եմ Ռուսաստանը և Հայաստանը […]

Հայաստանը տարածաշրջանի ամենախաղաղ երկիրն է. Global Peace Index

Տնտեսության եւ խաղաղության ավստրալական ինստիտուտը 6-րդ անգամ հրապարակել է “Global Peace Index” համաշխարհային խաղաղության  աղյուսակը: 2 տարվա ընթացքում առաջին անգամ աղյուսակը աշխարհի դրության բարելավում է ցույց տվել` չնայած Մերձավոր Արեւելքի սուր ճգնաժամին: Աղյուսակում հայտնվել են 158 երկիր: Մասնագետները հաշվի են առել 23 գործոն, որոնց թվում` քաղաքացիների տեսակետների ազատ արտահայտումը, ներգրավվածությունը զինված հակամարտությունների մեջ, հարաբերությունները հարեւան […]

Ադրբեջանն ավելի է հակված նոր հակամարտություն սկսելուն. Թոմաս դե Վաալ

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի վրա վերջին բախումները  մեծամասշտաբ ռազմական գործողության չեն վերածվի: Նման կարծիք է  հայտնել Քարնեգիի հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը “Sunday’s Zaman”-ին տված հարցազրույցում: “Ես չեմ դիտարկում վերջին բախումները` որպես վերադարձ ղարաբաղյան պատերազմին”,-նշում է մասնագետը` ընդգծելով, որ Ադրբեջանն, անշուշտ, ավելի  հակված է նոր հակամարտություն սկսելուն, սակայն նրան ետ պահող պատճառներ էլ կան, […]

ՀՀ նախագահը շնորհավորել է ՌԴ նախագահին եւ վարչապետին

Ռուսաստանի օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական հարաբերություններն այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով: Հանրապետության ղեկավարի խոսքով, քաղաքական […]

Բախում ՀԱԿ-ում. Բագրատյանը կքվեարկի այնպես, ինչպես կուզենա

Henaran.am-ի տեղեկություններով, ՀԱԿ-ում լուրջ քննարկումներ են եղել Հրանտ Բագրատյանի այն հայտարարության հետ կապված, որ նա կողմ է քվեարկելու կառավարության ծրագրին, եթե իրեն այն դուր գա: Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին վարչապետը նման հայտարարություն արեց, երբ Տիգրան Սարգսյանի լրատվական ծառայությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ ՀԱԿ խմբակցության հետ կառավարության ծրագրի նախագիծը չի քննարկվել, քանի որ նրանք դեմ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի