15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եւրադատարանը կճանաչի Չախալյանի իրավունքների ոտնահարման փաստը. դոկտոր Ֆերնան դը Վարեն

Մարդու իրավունքների գծով միջազգային փորձագետ Ֆերնան դը Վարենը պատրաստվում է ջավախահայերի խնդիրների եւ մասնավորապես ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանի գործի մասին զեկույց ներկայացնել Եվրադատարան :

” Ազգային փոքրամասնություն լինելու վտավգները. մարդու իրավունքները եւ Չախալյանն ընդդեմ Վրաստանի” վերտառությամբ զեկույցը Վրաստանի ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների ֆոնի վրա ներկայացնում է ջավախահայ քաղաքական գործչի ձերբակալման եւ դատավարության, ինչպես նաեւ հետդատական գործընթացների պատմությունը:

Այսօր “Հենարան” ակումբում դոկտոր Ֆերնան դը Վարենը “Երկիր” ՀԿ-ի  խնդրանքով պատրաստված զեկույցը բնորոշեց ոչ եզակի այն իմաստով, որ  նման զեկույցներ` միջազգային տարբեր կառույցների պատրաստած, հատկապես` Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների իրավունքներին առնչվող, առկա էին եւ մինչ այս.

“Բազմաթիվ միջազգային կառույցներ հետաքրքրված են եւ աշխատում են նման զեկույցների վրա, քանի որ այստեղ կա մարդու իրավունքների խախտման փաստ. Վրաստանը Եվրոպայի մաս է եւ ուրեմն պիտի հետեւի որոշ քաղաքակիրթ կանոնների, եւ դա հատկապես վերաբերում է մարդու իրավունքների ոտնահարումներին”,-նկատեց բանախոսը:

Չախալյանի դեպքը փորձագետն առանձնահատուկ է համարում այն առումով, որ  այս գործում բավական ոտնահարումներ կան: Արդար դատավարության մասին խոսելիս սովորաբար նկատի է առնվում 7 ասպեկտ.  այս գործում միաժամանակ չի հարգվել 4-ը, ինչը Եւրադատարան ներկայացվող գործերի շարքում բացառիկ է, ոչ հաճախադեպ: Խոսքը մեղադրյալի` ինքն իրեն պաշտպանելու, իրավաբանի եւ թարգմանչի ծառայություններից օգտվելու, վկաների հարցաքննության իրավունքների խախտման մասին է:

Փորձագետը դատը շահելու հավանականությունը մեծ համարեց եվ վստահություն հայտնեց, որ Եվրադատարանը կճանաչի խախտումնրի փաստը : Նա շեշտեց, որ առաջին անգամը կլինի, որ կտեսնենք`Եվրադատարանը խորապես կըմբռնի Վրաստանում ազգային փոքրամասնությունների, հատկապես` հայերի իրավունքների ոտնահարումները եվ դրա նկատմամբՎրաստանի կառավարության անլուրջ վերաբերմունքը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ