22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմադիր դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանից բացի այլ խարիզմատիկ առաջնորդ չկա. Արմեն Մարտիրոսյան

Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրություններին առաջադրվել-չառաջադրվելու  հարցին  “Ժառանգությունն” ավելի ուշ կանդրադառնա: Այսօր այս մասին լրագրողներին ասաց չորրորդ գումարման ԱԺ պատգամավոր, “Ժառանգության” վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: “Ինքն իր ելույթում արդեն նշել է, թե որն է մեզ համար ցանկալի` այլընտրանքային համախմբող թեկնածուն, որը համախմբող դեր կտանի”,-նշել է Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, միանշանակ է, որ “Ժառանգություն”-ը իր թեկնածուին կառաջադրի: […]

Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպեց Ճապոնիայի փոխվարչապետին

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Տոկիոյում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել Ճապոնիայի փոխվարչապետ  Կացույա Օկադայի (Katsuya Okada) հետ: Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջեւ հաստատված դինամիկ համագործակցությունը՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ Նախագահի այցելությունը Ճապոնիա նոր լիցք կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը: Փոխվարչապետ Օկադան եւ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեցին, որ 2009-ին  իրենց առաջին հանդիպումից […]

Գագիկ Ծառուկյանի խոսնակը գնաց

ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը իր լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավոապես, ասվում է. “Հայտնում եմ Ձեզ, որ ս/թ հունիսի 6-ից պաշտոնապես դադարեցնում եմ իրականացնել “Բարգավաճ Հայաստան”  կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պարտականությունները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն լրատվամիջոցներին, որոնց հետ աշխատանքային գործունեության այս տարիների ընթացքում ունեցել եմ ակտիվ, […]

Սիրիայի “սեւ ցուցակում” է հայտնվել 17 երկիր

Դամասկոսը “պերսոնա նոն-գրատա” է հայտարարել արեւմտյան 17 երկրների դեսպանների: “Սեւ ցուցակում” են հայտնվել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Թուրքիայի, Բելգիայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Կանադայի դեսպանները: Չնայած Սիրիայի իշխանությունները չեն կարողանա բոլոր “անցանկալի” դիվանագետներին ետ ուղարկել իրենց երկրներ, բայց և որոշ երկրներ արդեն ետ են կանչել իրենց ներկայացուցիչներին Դամասկոսից, գրում է “Аргументы и факты”-ն: Դիտորդները նշում են, որ Սիրիայի […]

Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը

Հունիսի 5-ին Քիշնևում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական երկխոսության անդրանիկ նիստը: Հանդիպմանը մասնակցում էին Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի ներկայացուցիչները, ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Եվրոպական արտաքին գործերի ծառայության բարձրաստիճան պաշտոնյաներ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Համաժողովին քննարկվեց […]

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր է ստորագրվել

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարար Ադիլբեկ Ջակսիբեկովի գլխավորած պատվիրակությունը: ՊՆ մամլո ծառայությունից Henaran.am-ին փոխանցում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացած դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հանդիպումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի […]

Հանս-Յոխեն Շմիդթը հրաժեշտ կտա Հայաստանին

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը շուտով հրաժեշտ կտա Հայաստանին: Հանս-Յոխեն Շմիդթը Գերմանիայում Հայաստանի դեսպանն է 2009 թվականի հոկտեմբերի 23-ից: Մեր ունեցած տեղեկություններով, իր պարտականությունը նա կկատարի մինչեւ այս ամսվա վերջը: Հայաստանում Գերմանիայի դեսպանն արդեն հունիսի վերջին տասնօրյակում ավանդական հրաժեշտի երեկոն կկազմակերպի: Նշենք, որ Գերմանիայի դեսպանը Հայաստանում իր աշխատած տարիների ընթացքում […]

ՀԱԿ-ը հրաժարվեց

 Ազգային ժողովում ՀԱԿ-ը գումարելով իր խմբակցության առաջին նիստը որոշել է, որ հրաժարվում են 12 մշտական հանձնաժողովներից` իրենց հասանելիք մեկ փոխնախագահի պաշտոնից, բայց մասնակցելու են բոլոր հանձնաժողովների աշխատանքներին։ Այս մասին լրագրողներին ասաց խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը: Խմբակցության որոշմամբ, Գագիկ Ջհանգիրյանը կմասնակցի պետաիրավական հարցերի, Լյուդմիլա Սարգսյանը`սոցիալական, Հրանտ Բագրատյանը՝ տնտեսական, Արամ Մանուկյանը՝ եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովների նիստերին: Նշենք, […]

Ջարդել ագրեսորի ատամները

Տեւական ժամանակ է, ինչ ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանով մեկ փորձում են ապակայունացնել իրավիճակը՝ հիմնական խնդիր դնելով արցախյան հակամարտության եւ պատերազմական իրավիճակի հարցը թեժ պահելը: Դրան են  միտված դիպուկահարների եւ դիվերսիոն խմբերի կողմից զինադադարի ռեժիմի հաճախակի խախտման դեպքերը: Վերջին շրջանում նկատելի է եւ այն, որ ադրբեջանական զինվորականները հիմնական շեշտը սկսել են դնել ոչ թե դիպուկահարների, այլ՝ դիվերսիոն գործողությունների վրա, քանզի ադրբեջանական դիպուկահարների գործողությունները միշտ արժանանում են “համաչափ պատասխանի”, իսկ դիվերսանտների դեպքում խնդրիը քիչ ավելի բարդ […]

“Ժառանգությունն” ընտրեց

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության անդրանիկ նիստը: Օրակարգում էին խմբակցության ղեկավարի ու քարտուղարի ընտրության, ԱԺ մշտական հանձնաժողովներում խմբակցության անդամների ընտրության եւ այլ հարցեր: Միաձայն որոշմամբ խմբակցության ղեկավար ընտրվեց Ռուբեն Հակոբյանը, քարտուղար` Զարուհի Փոստանջյանը: Խմբակցության որոշմամբ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ տեղական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի