16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՀԿ-ն թակեց դուռս` “նիսյա” խոստումներ …

Կիրակի` երեկոյան, բացելով բնակարանիս դուռը եւ տեսնելով անծանոթ կնոջը` մտածեցի հերթական կրոնական կազմակերպությունից է: Բայց վերջինս ասաց, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունից է, եւ փորձում է ճշտել, թե ում եմ քվեարկելու մայիսի 6-ին: Իմ այն հարցին, թե շուտ չէ արդյոք նման հարցով դիմելը, կինն ասաց, որ իրեն ընկերուհին է խնդրել աշխատելու ԲՀԿ-ի համար, եւ երկու շենք […]

ՀԱԿ-ը թեկուզ մեկ մանդատով`կարեւորը արդար ընտրությունն է

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ, Հայ ազգային կոնգրեսը ամենաբարձր վարկանիշն ունեցող կուսակցությունն է: ՀԱԿ-ի համար կարեւորը ոչ թե խորհրդարանում մեծամասնություն ունենալն է, այլ ազատ ու արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում: ”Եթե նույնիսկ մենք ունենանք մեկ պատգամավոր, բայց տեղի ունենան շատ ազատ եւ արդար ընտրություններ, մենք դա կհամարենք հասարակության գնահատականը մեր եւ մյուս քաղաքական ուժերի գործունեությանը: […]

Պուտինի դեմ “չկայացած” մահափորձը ահաբեկչի 2-րդ չստացված հարձակումն է

Ադամ Օսմաեւը, որին  Ուկրաինայում ձերբակալել են Վլադիմիր Պուտինի վրա մահափորձ կազմակերպելու մեղադրանքով,  ավելի վաղ միջազգային հետախուզման մեջ է գտնվել Ռամզան Կադիրովի վրա մահափորձ ծրագրելու համար, հաղորդում է “Коммерсантъ” թերթի կայքը: Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, Օսմաեւին Չեչնիայի մի շարք այլ քաղաքացիների հետ 2007-ին ձերբակալել են Մոսկվայում, սակայն բավարար ապացույցներ չունենալու պատճառով ազատ են արձակել ստորագրությամբ: […]

Հրանտ Մարգարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ

  ‘’ՀՅԴ-ն հավաքագրելու է մինիմում 2000 կամավորների, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որպես ՀՅԴ վստահված անձ կլինեն ընտրատեղամասերում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը` խոսելով առաջիկա ընտրությունների մասին:Նրա խոսքով` հիմնական ընտրախախտումները լինում են այն ժամանակ, երբ քվեարկում են մեռած կամ բացակա մարդկանց փոխարեն: ‘’Մենք ասում ենք` ընտրության մասնակցող մարդկանց ցուցակը պետք է […]

ԿԸՀ-ն տեղեկացնում է

Քվեարկության օրը ՀՀ տարածքից դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից) արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012թ. մայիսի 6-ի համամասնական ընտրակարգով ընտրություններին` քվեարկելով էլեկտրոնային /համացանցային/ եղանակով: Նշված իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարները […]

Նախկին ՕԵԿ-ականը փոշմանել է

Նախկին ՕԵԿ-ական Գագիկ Բաղդասարյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին իր դիմումը: Այս մասին քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ, “Օրինաց երկիր” խմբակցությանը հայտարարություն էր տարածել, որտեղ հայտնում էր որ, ՕԵԿ քաղխորհրդի որոշմամբ խմբակցության պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից, որին հաջորդել էր Գագիկ Բաղդասարյանի հայտարարությունը` պատգամավորական մանդատից […]

Սիրիայում կայացել է նոր Սահմանադրության քվեարկությունը /վիդեո/

Սիրիայում ավարտվել է նոր Սահմանադրություն անցկացնելու քվեարկությունը: Ըստ նախնական տվյալների` քվեարկությանը մասնակցել է ընտրազանգվածի 60 տոկոսը: Իշխանությունները քվեարկությունը կայացած են համարում, տեղեկացնում է Ռուսաստանի Առաջին ալիքը: Քվեարկության սրահում միայն մեկ քվեախցիկ է եղել, սակայն նույնիսկ հերթ չի գոյացել: Դամասկոսի բնակիչները նույնիսկ ներս չեն մտնում, քվեաթերթիկը լրացրել են մուտքի մոտ: Քվեաթերթիկներում միայն 2 տարբերակ է` Սահմանադրությանը […]

ՀՀ ներկայացուցիչն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ

Եվրոպայի խորհրդից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն` Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը փակ, գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել է Եվրոպայի խորհրդի Գենդերային հավասարության հարցերով հանձնաժողովի անդամ: Նորաստեղծ հանձնաժողովը, որը հիմնադրվել է ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարությամբ, պետք է զբաղվի գենդերային հավասարության քաղաքականության հարցերի մշակման և առաջմղման խնդիրներով: Հանձնաժողովի կազմում ԵԽ անդամ 47 երկրից ընդգրկվել է 16-ը: Հայաստանի ներկայացուցիչը միակն է […]

“Արտակարգ դրության իրավական ռեժիմի” մասին օրինագիծը կքննարկվի հատուկ կարգով

Խորհրդարանը քիչ առաջ կողմ` 69, դեմ 17, ձեռնպահ 2 ձայների հարաբերակցությամբ որոշեց “Արտակարգ դրության իրավական ռեժիմի” մասին օրինագիծը հատուկ կարգով քննարկելու մասին որոշման նախագիծը: Ըստ այդմ, նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ այն ընդունելուց հետո` 24 ժամվա ընթացքում, իսկ երրորդ ընթերցումը` երկրորդ ընթերցմամբ ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Հիշեցնենք, որ օրինագիծը ԱԺ նախորդ քառօրյայում […]

Նիկոյանը խոստացավ անհանդուրժող լինել

Մեկնարկել է Ազգային ժողովի չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական քառօրյան: ՍԺ նիստերի դահլիճն ի տարբերություն նախորդ քառօրյայի, այսօր բազմամարդ է: Նիստին ներկա է 101 պատգամավոր: Խորհրդարանի աշխատանքներին մասնակցում են նաեւ մշտապես բացակայող պատգամավորներ Սամվել Ալքեսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը: Մի շարք օրենսդրական նախաձեռնությունների հետաձգումների վերաբերյալ որոշման նախագծերի քվեարկության ժամանակ “Ժառանգության” պատգամավոր Անահիտ Բախշյանը ձայն խնդրեց ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի