22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտոնապես առաջին ինքնաբացարկները

Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը,  Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ անդամ Սերգո Կարապետյանը, Արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ անդամ Արմեն Երիցյանը եւ “Ժառանգություն” կուսակցությունից Լարիսա Ալավերդյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Հայաստանի ընտրական օրենսգրքի համաձայն, համամասնական ցուցակներով ընտրված թեկնածուների ինքնաբացարկի դեպքում մանդատը փոխանցվում է ըստ հերթականության` ցուցակում […]

Ֆրանսիան նոր վարչապետ ունի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վարչապետ  է նշանակել Ժան-Մարկ Այրոյին, հաղորդում է “AFP”-ը: 1997-ից Այրոն ղեկավարում է Սոցիալիստների դաշինքը Ֆրանսիայի Ազգային ժողովում: Բացի այդ, 1989-ից ի վեր նա 4 անգամ ընտրվել է Նանտի քաղաքապետ: Առաջիկայում Այրոն կձեւավորի նախարարների կաբինետը: Սարկոզիի նախագահության տարիներին` 2007-2012-ը, Ֆրանսիայի կառավարության ղեկավարն էր Ֆրանսուա Ֆիյոն: Նա պաշտոնաթող է եղել մայիսի 10-ին, սակայն ինչպես […]

ՀՀ նախագահը մասնակցել է ԱՊՀ երկրների գագաթաժողովին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 15-ին Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովից հետո մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Ինչպես հաղորդում է ռուսական “дни.ru” կայքը, ԱՊՀ երկրների ղեկավարներին ողջունել է ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա մասնավորապես նշել է, որ ԱՊՀ երկրները Ռուսաստանի հիմնական գործընկերներն են, եւ որ նրանք չեն կարող զարգանալ իրարից անկախ: Նա […]

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը նոր “շեֆ” է ունենալու. Երկիր

“Երկիր” օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն այս շաբաթվա վերջին հանդես կգան հայտարարությամբ: Նրանք, իհարկե, որոշակի համաձայնություններ ձեռք բերելու են, բայց, ինչպես պնդում են թերթի աղբյուրները, չի բացառվում, որ համաձայնությունը արտահայտված լինի ոչ թե կոալիցիոն հուշագրի, այլ համաձայնագրի տեսքով: ԲՀԿ-ն կառավարությունում ունենալու է պորտֆելներ: Թերթին հասած լուրերի համաձայն` հնարավոր է, որ ԲՀԿ-ին տրվի Սփյուռքի նախարարության քվոտան, […]

Մոսկվայում կայացել է Սերժ Սարգսյան-Դմիտրի Մեդվեդեւ հանդիպումը

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ կառավարության նորանշանակ նախագահին ևս մեկ անգամ շնորհավորել է պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և վստահություն հայտնել, որ Դմիտրի Մեդվեդևն այդ պաշտոնում ևս կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդմանը: ՌԴ կառավարության նախագահը համոզվածություն է […]

Ինչ-որ բան ինչ-որ տեղից պիտի դուրս գա՞, որ հետո մտնի… Հայրիկյանը` կոալիցիայի մասին

Այս օրերին քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները հանդես են գալիս հետընտրական հայտարարություններով ու գնահատականներով: Henaran.am-ը փորձեց քաղաքական սցենարներին որպես դիտորդի կարգավիճակում հետեւող  Պարույր Հայրիկյանից պարզել, թե ինչպես է գնահատում ԱԺ ընտրությունները: Հարցին`  հարցով եւ սարկազմով պատասխանեց  Հայրիկյանը.’’ Հետաքրքիր է, էտ ընտրությունը որտե՞ղ է եղել, Հայաստանո՞ւմ: Հետաքրքիր է, որ ընտրություն է եղել, չենք իմացել: Գիտեմ, որ […]

Մոսկվայում կայացել է ՀԱՊԿ նստաշրջանը /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին՝  նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ընթացքում կազմակերպության անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են միջազգային արդի խնդիրներին, գլոբալ ու տարածաշրջանային մարտահրավերներին, ինչպես նաեւ կազմակերպության անդամ պետությունների անվտանգության սպառնալիքներին հակազդելու հետագա համատեղ […]

“Ձեր ինչի՞ն ա պետք…” .Henaran.am-ի հարցը դուր չեկավ Արարատի մարզպետին

Մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո իրենց զբաղեցրած պաշտոնների ճակատագրով մտահոգ են ոչ միայն նախարարները, այլեւ` մարզպետները, որոնք նույնպես սպասում են առաջիկա հնարավոր փոխատեղումներին ու նշանակումներին: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում որոշ մարզպետների, այդ թվում Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Արարատի մարզպետը, սակայն, ինչպես պարզվում է, այս հարցով անհանգստացած չէ: Այսօր Henaran.am-ը Էդիկ Բարսեղյանից փորձել […]

Սարկոզին Օլանդին փոխանցեց պետական գաղտնիքները /վիդեո/

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության թեկնածու, Տյուլի նախկին քաղաքապետ Ֆրանսուա Օլանդը, ով նախագահական ընտրություններում հաղթեց Նիկոլա Սարկոզիին, այսօր` մայիսի 15-ին, ստանձնեց պաշտոնը, հաղորդում է “РБК” կայքը: Հանդիսավոր արարողությունը, որին հրավիրված էր մոտ 400 մարդ, կայացավ Ելիսեյան պալատում: Սարկոզին դիմավորել է  իրավահաջորդին պալատի աստիճանների վրա, որից հետո անհատական զրույցի ընթացքում նրան է փոխանցել միջուկային գաղտնաբառերը, ինչպես նաեւ լուսաբանել […]

Տեր-Պետրոսյանը չի ընդունում մեղադրանքները

ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Henaran.am-ի տեղեկություններով, ամեն օր խորհրդակցություն է անց կացնում ՀԱԿ-ի կազմի մեջ մտոնղ բոլոր ուժերի ներկայացուցիչների հետ: ՀԱԿ-ում նրան մեղադրում են իշխանությունների հետ բանակցելու մեջ, ինչը ՀԱԿ առաջնորդը կտրուկ մերժում է: Երեկ գիշերը հերթական խորհրդակցությանը Կոնգրեսի առաջնորդը հորդորել է համբերատար լինել եւ մի քանի օր եւս սպասել: “Իսկ այն ուժերը, որոնք լքելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված