03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սաուդյան Արաբիայում տեղի է ունեցել արքայազնի հուղարկավորությունը /վիդեո/

Մեքքա սուրբ քաղաքում տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Նայիֆ բին Աբդուլազիզա Սաուդի հուղարկավորությունը: Սգո արարողությունը ղեկավարել է նրա ավագ եղբայր Աբդալլահ թագավորը:

Արքայազնը, ով պետք է զբաղեցներ եղբոր` 88-ամյա թագավորի  տեղը, մահացել է բուժման ընթացքում Ժնեւում` 78 տարեկանում:

Սպասվում է, որ այժմ թագաժառանգ արքայազն կհայտարարվի արքայի մյուս եղբայրը` արքայազն Սալմանը, ով 2011-ի նոյեմբերին պաշտպանության նախարար էր նշանակվել: Նրա առջեւ ծանր առաջադրանք է դրված, քանի որ Սաուդյան Արաբիայում այժմ առկա են մի շարք խնդիրներ, մասնավորապես` աճող գործազրկությունը եւ հակամարտությունն Իրանի հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ