Ալեքսանդր Մանասյանը մեր խեղված կերպարի շտկումը դժվարին, բայց լուծելի խնդիր է համարում
Ճիշտ կլինի, որ այս ամենը քննարկենք վերջին 20 տարիների զարգացումների ֆոնի վրա՝ լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Արցախյան հիմնախնդրի եւ վերջինի՝տարածաշրջանային հնարավոր զարգացումների մասին՝ նշեց ՀՀ ԳԱ թղթակից- անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր-պրոֆեսորԱլեքսանդր Մանասյանը:
՛՛ Վերջին 20 տարում Ադրբեջանը փորձել է ամրագրել այն կերպարը, թե ինքը միջազգային իրավունքի տեսանկյունից արդարացի է եւ իրավունք ունի պահանջել իր հողերի վերադարձը: Իսկ եթե միջազգային հանրությունն այդ հարցում չաջակցի, ինքն իրավունք ունի ոչ դիվանագիտական ճանապարհով ազատագրել այդ տարածքները՛՛:
Բաքվում, քաղաքագետի դիտարկմամբ, ուշի-ուշով հետեւում են տարածաշրջանում, հատկապես՝ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին, եվ չի բացառվում, որ նրանց վերջին քայլերը պայմանավորված են հենց դրանով:
Ինչո՞վ են պայմանավորված Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները: Ա. Մանասյանն առաջ է քաշում հնարավոր 2 վարկած: Առաջինն, ըստ նրա, այն է, որ դրանք այդ պետության ինքնուրույն քայլերն են. ՛՛Այդ դեպքում կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը ստուգում է մեր ամրությունը , նաեւ՝ փորձում ամրագրել, որ ինքն իրավունք ունի ազատագրել իր հողերը՛՛ :
Երկրորդ վարկածով, քաղաքագետի խոսքով, խնդիրն ավելի է բարդանում՝ ՛՛ Այսինքն՝ սա միայն Ադրբեջանում կամ Թուրքիայում մշակված քայլ չէ՛՛, այլ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում:
՛՛ Մեր առաջին նախագահից եկող մտայնությունը՝ թե իբր մենք գրավել ենք Ադրբեջանի տարածքները, առայսօր չի հաղթահարվել՛՛: Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը մեր պաշտոնական դիվանագիտության, քաղաքագիտական մտքի եւ լրագրողների առջեւ ծառացած ամենագլխավոր խնդիրը համարում է հայերիս խեղված կերպարի շտկումը.
՛՛Ուղիղ երկու տասնամյակ է՝ մենք կարգին չենք գործում ադրբեջանական քաղաքականության դեմ՝ թե իբր նա մեր դեմ պատրաստվում է արդարացի պատերազմի: Սա հաղթահարելու համար ճիշտ մշակված բանաձեւեր են անհրաժեշտ, ինչը դժվարին, բայց լուծելի հարց եմ համարում ՛՛,- հայտարարեց Ալեքսանդր Մանասյանը: