23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

Հունաստանում հաղթեց եվրոն

Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է գրանցել “Նոր ժողովրդավարություն” կուսակցությունը, որը կողմ է հանդես գալիս Եվրամիության ֆինանսական օգնությունը բյուջետային ծախսերի կտրուկ կրճատման փոխարեն ընդունելու նախաձեռնությանը: Կուսակցության հաղթանակը Եվրոպայում դրական է ընդունվել` վերջին ամսվա ընթացքում եվրոյի կուրսը հասել է մաքսիմումի, տեղեկացնում է “газета.ru”-ն:

Ըստ Հունաստանի ներքին գործերի նախարարության տվյալների, որտեղ հրապարակվում են ընտրությունների արդյունքները, “Նոր ժողովրդավարությունը” հավաքել է 29,66 տոկոսը: 26,89 տոկոս արդյունքով 2-րդ տեղում է հայտնվել արմատական ձախերի կոալիցիան` ՍԻՐԻԶԱՆ, 3-րդ տեղում` ՊԱՍՈԿ կուսակցությունը` ձայների 12,28 տոկոսով:

Ըստ հունական օրենքների` հաղթող կուսակցությունը հավելյալ 50 տեղ է ստանում խորհրդարանում, սակայն նույնիսկ դա չի  բավականացնում “Նոր ժողովրդավարությանը” միակուսակցական կառավարություն կազմելու համար: Խորհրդարանի 300 տեղից նրանք ստացել են 129 տեղ, ՍԻՐԻԶԱ-ն` 71 տեղ, 33 տեղ` ՊԱՍՈԿ-ը:

Հաղթանակից անմիջապես հետո “Նոր ժողովրդավարության” ղեկավար Անտոնիս Սամարասը  խոստացել է կատարել ԵՄ-ի հետ համաձայնությունը եւ կոչ է արել կոալիցիոն կառավարություն ձեւավորել:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ