05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեկնարկել են Իրանի եւ “վեցնյակի” բանակցությունները

Մեկնարկել է Իրանի եւ “վեցնյակի” մոսկովյան հանդիպումը, հաղորդում է “РИА Новости”-ն: Բանակցությունները կընթանան ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Իրանի Ազգային անվտանգության Բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլի միջեւ` իրանյան միջուկային ծրագրի  միջազգային միջնորդների մասնակցությամբ:

Սպասվում է, որ առաջիկա 2 օրվա ընթացքում Մոսկվայում կքննարկվեն Իրանի միջուկային ծրագիրը եւ դրա լուծման ուղիները: Նիստերի ավարտից հետո տեղի կունենան Էշթոնի եւ Ջալիլի 2 առանձին ասուլիսները:

Ենթադրվում է, որ Իրանին կառաջարկեն 4 անգամ կրճատել ուրանի հարստացումը: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը կհրաժարվի նոր բանակցություններից եւ ստիպված կլինի խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները:

ՌԴ-ը կտրականապես դեմ է, որպեսզի Իրանի դեմ նոր սահմանափակումներ իրագործվեն: Ռուսական ներկայացուցիչների կարծիքով` նոր սահմանափակումները մեծ վնաս կհասցնեն խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Իրանն իր հերթին ակնկալում է, որ միջազգային հանրությունը կճանաչի միջուկային տեխնոլոգիաների մշակման եւ ուրանի հարստացման իր իրավունքը:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ