14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Եգիպտոսը կղեկավարի իսլամիստ-պացիֆիստը

Եգիպտոսի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է “Մուսուլման եղբայրներ” կրոնական կուսակցության թեկնածու Մուհամեդ Մուրսին: Ընդ որում, երկրի նոր նախագահը իսլամական շարժման իսկական հետեւորդը չէ, գրում է “Московский комсомолец”-ը:

Ըստ Մուրսիի նախընտրական շտաբի տվյալների` նա ստացել է քվեների 52 տոկոսը:

Մուրսին խոստացել է “լինել բոլոր եգիպտացիների նախագահը եւ ոչ ոքի հետ հաշիվներ չմաքրել”: Նա նշել է, որ հոգ կտանի բոլորի համար` անկախ նրանից, թե ում օգտին են քվեարկել նրանք: Եթե Մուրսիի հաղթանակը հաստատվի, ապա նա կդառնա Եգիպտոսի առաջին նախագահը, ով իսլամական շարժում է ներկայացնում: Ավելին, Եգիպտոսի պատմության մեջ առաջին անգամ երկիրը կղեկավարի նախագահ, ով ռազմական անցյալ չունի: Նրա նախընտրական կայքում արդեն հայտնվել է “Մուհամեդ Մուրսի` Եգիպտոսի առաջին ընտրված նախագահ” գրառումը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ