Հեռացող սոցապ նախարարը համոզված է` կառավարությունը կլուծի չլուծված խնդիրները /վիդեո/
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանին վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագերց որպես ամենալավ նախարարներից մեկը: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ ոլորտն ամենակրեւորներց է, քանի դեռ լուծված չէ աղքատության խնդիրը, քանի դեռ բարձր վարձատրությամբ աշխատատեղերի խնդիրն ամբողջությամբ լուծված չէ: Ներկայացնելով նոր նախարարին` Արտեմ Ասատրյանին, վարչապետը փաստեց, որ ոլորոտում խնդիրներ կան, բայց զգալի աշխատանք արվել :
Վարչապետն ընդգծեց նոր կենսաթոշակային համակարգին անցնելու խնդիրները: Արթուր Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար եւ ասաց, ոչ ոլորտում համար բազմաթվ ծանր խնդիրներ են լուծվել: “Ինձ համար հատկապես շատ հաճելի է եղել Ձեզ հետ աշխատելը որպես մարդու եւ վարչապետի, այն խնդիրները, որոնք Ձեզ մոտ են բերվել, մշտապես փորձել եք դրական լուծումներ գտնել, որովհետեւ այդ խնդիրներն ի շահ պետության էին”,-իր խոսքը վարչապետին ուղղեց նախկին նախարարն ու համոզմունք հայտնեց.”Չնայած այն հանգամանքին , որ սոցիալական ոլորտում դեռեւս ունենք չլուծված խնդիրներ, համոզված եմ, որ այն կուրսը , որ ընտրել է մեր կառավարությունը, այն խնդիրները որ ծառացած են մեր կառավարության առջեւ, մոտակա ժամանակներում կստանան իրենց լուծումները”:
Արթուր Գրիգորյանը նաեւ համոզմունք հայտնեց, որ նոր նախարարը կկարողանա լուծել ծառացած հարցերը: