14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Երևանում հավատարմագրված եվրոպական երկրների դեսպանների հետ

Հունիսի 15-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված Եվրոպական Միության անդամ երկրների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստան – Եվրոպական Միություն համագործակցության ներկա ընթացքն եւ նախատեսվող բարձր մակարդակի շփումներն ու ձեռնարկվելիք քայլերը:

Հայաստանի արտգործնախարարն եվրոպացի դեսպաններին է ներկայացրել անցյալ շաբաթ Հայաստանի սահմանին ու Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի կազմակերպած սադրիչ դիվերսիոն գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ