04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Սիրիայի հայ համայնքի հասցեին սպառնալիքներ կան. փորձագետ

Սիրիայում դեպքերի ամենաբացասական զարգացումը կլինի այն, եթե արմատական ընդդիմությունն իշխանության գլուխ գա: Նման կարծիք հայտնեցին  այսօր` հունիսի 15-ին, արաբագետ Արմեն Պետրոսյանը եւ իսլամագետ Սարգիս Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Սարգիս Գրիգորյանի կարծիքով` արմատական իսլամիստների` իշխանության գլուխ գալը բացասաբար կանդրադառնա երկրի առաջընթացի վրա, ինչպես նաեւ ոչ այնքան լավ տարբերակ կլինի տեղի հայ համայնքի համար:

Արաբագետ  Արմեն Պետրոսյանն էլ կարծիք հայտնեց, որ սիրիական  ընդդիմությունը բացասական վերաբերմունք ունի բոլորի հանդեպ, այդ թվում` հայերի: Բանախոսը նշեց, որ հայ համայնքի ներկայացուցիչների հասցեին սպառնալիքներ կան, սակայն, բարեբախտաբար, դրանք չեն իրագործվում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ