20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Միայն Էռնեկյանից ՛՛Սիվիլիթաս՛՛-ը 150 հազ. դոլար է ստացել

՛՛Սիվիլիթաս՛՛-ն այսօր հաղորդագրություն է տարածել, որում շնորհակալություն է հայտնում հիմնադրամին աջակցածներին:

՛՛Սիվիլիթաս հիմնադրամը շնորհակալություն է հայտնում Նորվեգիայի կառավարությանը շարունակվող աջակցության, ինչպես նաև օրերս հաստատված, 2012 թ. սեպտեմբերից երեք տարով տրամադրվելիք 8,5 միլիոն նորվեգական կրոն (մոտ 1,5 միլիոն ԱՄՆ դոլար) աջակցության համար։

Սիվիլիթաս հիմնադրամը շնորհակալություն է հայտնում նաև պարոն Էդուարդո Էռնեկյանին օրերս Սիվիլիթասին տրամադրած 150 հազար ԱՄՆ դոլար նվիրատվության համար։

Սիվիլիթասի մի քանի ընթացիկ ծրագրեր աջակցություն ունեն ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սևծովյան հիմնադրամից և ԱՄՆ դեսպանատնից ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունից (Քաունթերփարթ Ինթըենեշնլ կազմակերպության միջոցով)։

Սիվիլիթասը իր երախտագիտությունն է հայտնում իր բոլոր նախկին և ներկա գործընկերներին ու նվիրատուներին՝ Գերմանիայի կառավարությանը, Նորվեգիայի կառավարությանը, Լեհաստանի կառավարությանը, Նիդեռլանդների կառավարությանը, Շվեյցարիայի կառավարությանը, Մեծ Բրիտանիայի կառավարությանը, ԱՄՆ կառավարությանը, ԵԱՀԿ-ին, Եվրասիա համագործակցություն հիմնադրամին, ԱՄՆ Գերմանական Մարշալի ֆոնդի Սևծովյան հիմնադրամին: Սիվիլիթասը հատուկ շնորհակալություն է հայտնում բարերար Ջոն Հանթսմանին՛՛:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ