20 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետը նրբորեն շրջանցեց /վիդեո/

5-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումին ներկա գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանից այօր լրագրողներն առավելապես քաղաքական հարցերի պատասխան էին ակնկալում:  Տիգրան Սարգսյանը, սակայն, նրբորեն շրջանցեց այդ հարցերը: Երբ  լրագրողները մոտեցան Տիգրան Սարգսյանին, վարչապետն ինքը մի քանի հարց ուղղեց վերջիններիս:

Մասնավորապես, վարչապետին հետաքրքրում էր, թե այս տարվա ԴիջիԹեք-ի ընթացքում որքա՞ն նոր ընկերություններ հայտնաբերեցինք, որո՞նք էին այն ընկերությունները, որ մեզ վրա մեծ տպավորություն թողեցին…:  Լրագրողների հետ կարճ հարց ու պատասխանի ընթացքում Տիգրան Սարգսյանն անդրադարձավ  միասնական էլեկտրոնային բազաների ստեղծման գործընթացին, հաշվառման համակարգերի բնագավառում ձեռք բերված առաջընթացին,  ինչպես նաեւ  ՏՏ նախարարություն ստեղծել-չստեղծելու մասին հարցին, սակայն շրջանցեց կառավարության ձեւավորման մասին Henaran.am-ի հարցը:

“Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել, որ դուք ամեն  տարի մեծ ուշադրությամբ հետեւմ եք ԴիջիԹեքի աշխատանքներին եւ հանրությանը ներկայացնում  այն նոր պրոդուկտները, գաղափարները եւ լուծումները, որ առաջարկում է ՏՏ ոլորտը”,-հնչեց Տիգրան Սարգսյանի պատասխանը:

Հիշեցնենք, որ այսօր` հունիսի 15-ին, ժամը 20-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստին կհաջորդի խորհրդի նիստը: Ակնկալվում է, որ ՀՀԿ-ն այսօր վերջնական կհաստատի կառավարության կազմը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ