14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ում կարծիքները կրկին տարբեր են

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսում կարծիքները կրկին բաժանվել են: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով Վարդան Օսկանյանի` փողերի լվացման գործին առնչության մասին հարցին, նախ կարծիք է հայտնել, թե “վկան այն նվազագույն կարգավիճակն է, որ նա պետք է ունենա մարտիմեկյան սպանությունների գործում” եւ հավելել, որ  չի զարմանա, եթե պարզվի, որ Վարդանը  “խառն է նմանատիպ գործերի մեջ”:

Իսկ երեկ, նույն հարցի վերաբերյալ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը տրամագծորեն հակառակ կարծիք հայտնեց` նշելով, որ չի զարմանա, եթե պարզվի, որ “այս ամենը պայմանավորված է քաղաքական նպատակներով”:

Հիշեցնենք, որ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը Վարդան Օսկանյանին որպես վկա հրավիրել է ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)”) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իր և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը:

Նշենք, որ ՀԱԿ-ում տարբեր կարծիքներ են հնչել նաեւ կառավարության ծրագրի վերաբերյալ: Մասնավորապես, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը դեմ է քվեարկելու այս կառավարության ցանկացած ծրագրին, իսկ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշել էր, որ եթե կառավարության ծրագիրն իրեն դուր գա, կողմ կքվեարկի: Այս հարցը ԱԺ ՀԱԿ խմբակցությունում բուռն քննարկումների առիթ է դարձել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ