07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հրազդանի ընտրություններին անձամբ հետեւել է ԱՄՆ դեսպանը

Հրազդանի քաղաքապետի ընտրությունները վերածվել են բուռն պայքարի: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հատարարել է ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը, ով անձամբ հետեւել է ընտրությունների անկացման ընթացքին, հայտնում է “Ազատություն” ռադիոկայանը: “Ինձ համար հետաքրքրիր էր հետեւել, թե ինչպես է իսկական քաղաքական պայքար ձեւավորվում: Դա շատ կարեւոր է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար”,-ասել է դեսպանը: Հեֆերնը հայտնել է, […]

Նազար Անոն Արամին չի տվել

Մինչ ՀԱԿ-ում քննարկում են, թե ինչու պարտվեցին Հրազդանի քաղաքապետի ընտրություններում, ընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանն էլ իր հերթին է “ռազբորկաներ” անում: Նա կանչել է Հրազդանում “կշիռ” ունեցող իր թիմիակիցներին Աղվես Մայիսին, Նազար Անոյին, Բուլեյլի Լյովային եւ “ատչոտ” պահանջել: Ըստ քաղաքապետի` նրանք իրենց խոստացած ձայները չեն ապահովել, ինչի համար էլ մրցակցին հաղթել է 1573 ձայնի տարբերությամբ:

“Իմ լսումը քո մերժումին վնաս չի”

Փետրվարի 15-ին` ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենան ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած խորհրդարանական լսումները`  ՙՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծի վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնակցություն” եւ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունները հունվարի 26-ին համատեղ նամակներով դիմել  են ՀՀ ԱԺ նախագահին եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին` ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու […]

Մինչ ՀԱԿ-ը մրսում է, Մոսկվայում -20 աստիճանին հզոր հանրահավաք են անում

Սպասվող ընտրական գործընթացների շուրջ Henaran.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ եւ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ: -Պարոն Ռուբինյան, առջեւում խորհրդարանական ընտրություններն են, ինչ-որ կերպ ներգրավված կլինե՞ք այդ ընտրական գործընթացներում կամ ինչ-որ քաղաքական ուժի կսատարե՞ք: -Դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Իմ քաղաքացիական դիրքորոշումը հրապարակայնացնելու մոջ որեւէ խնդիր չեմ տեսնում: Անձնական մասնակցությունը կախված […]

Օսկանյանի անդամագրումը ԲՀԿ-ին հասարակական շահի տեսանկյունից նոր որակ չի ստեղծի

”Եթե որակական եւ հասարակական շահի տեսնակյունից նայենք այս զարգացումներին, որեւէ բան չի փոխվում: Կոալիցիոն կուսակցությունները մեկ ռեժիմի մասեր են եւ էական, որակական փոփոխության մասին խոսել, կարծել, թե սպասվող ընտրություններում դրանից որակապես նոր իրավիճակ կստեղծվի, դժվար է”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելու մասին հայտարարությանը, ասել է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը […]

“Ի՞նչ կասեիք` եթե ձեր իսկ ակնոցը վերցնեի ու նվիրեի ձեզ”. Շարմազանովը` գերմանացի լրագրողներին

Այսօր  ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է գերմանացի լրագրողներ Ռիխարդ Քիսլերին և Կնութ Թեսկեին, որոնք Հայաստան են ժամանել ծանոթանալու ԼՂՀ հիմնախնդրի լուծման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշմանը, կոնֆլիկտի պատճառներին ու դրանց լուծման հնարավոր տարբերակներին, երկրի սոցիալ-տնտեսական և քաղաքական իրավիճակին: Է.Շարմազանովը գոհունակություն հայտնեց, որ եվրոպացի լրագրողները  առկա  հիմնախնդիրները հասկանալու եւ լուսաբանելու համար անձամբ են այցելել […]

Օսկանյանը` ԲՀԿ-ական. նախկին արտգործնախարարի հայտարարությունը

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ երեկ դիմում է ներկայացրել “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանն անդամակցելու համար։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. “Այդ որոշումը կայացրել եմ, քանի որ համոզված եմ, որ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, կարող է քաղաքական մրցակցության շնորհիվ ապահովել ազատ և արդար ընտրություններ, հետևաբար նաև […]

Ընտրակաշառքի ու ՕԵԿ-ին “գցելու” մասին

Առաջիկա ընտրությունները 100 տոկոսանոց արդար ու ազնիվ չեն լինելու, լինելու  է “նկարչություն” : Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք արտահայտեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը ու հավելեց, թե դրա ծավալները կախված կլինեն Կոնգրես-ԲՀԿ “գրագետ” գործողություններից: Ասուլիսի մյուս բանախոսը` քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նկատեց, որ,  այնուամնենայնիվ,  “նկարչություն չի լինելու”: “Այն, ինչ եղել է 90-ականներից սկսած` լցոնումներ, արկղ գողանալ,  չի […]

ՀԱԿ-ի դեմքի, առանց Ծառուկյանի` ԲՀԿ-ի, ապագա կոալիցիայի մասին խոսեց Ահարոն Ադիբեկյանը

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց ‘’Սոցիոմետր’’ սոցիոլոգիական կենտրոնի ուսումնասիրությունները, որոնք անց են կացվել 2012թ հուվարին ՀՀ բոլոր մարզերում 1200 չափահասների շրջանում եւ վերաբերում են ԱԺ գալիք ընտրություններին ընտրողների հավանական ակտիվությանը: Ըստ սոցիոլոգիական հարցման` գալիք առաջիկա խորհրդարանակամ ընտրություններով հետաքրքրված է բնակչության 75 տոկոսը, որից 38 տոկոսը հստակ գիտի, թե իր ձայնը ում […]

“Ազատ դեմոկրատներ”-ը վիրտուալ չեն, ՀՅԴ-ն 5 տոկոսի խնդիր ունի

“Ազատ դեմոկրատները” վիրտուալ  չեն այնքանով, որ ԱՄՆ վերջին երկու դեսպաններն այցելել են նրանց գրասենյակ` դրանով իսկ ցույց տալով, որ պաշտպանելու են եւ ամեն ինչ անելու են, որ  “Ազատ դեմոկրատներ”-ը դառնան լուրջ ուժ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը եւ նկատեց, որ ժամանակը ցույց է տալիս, որ “Ազատ դեմոկրատներ”-ը միանում են “Ժառանգությանը”, որը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի