14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրանսիացիները կրկին սոցիալիստներին են ընտրել

Ֆրանսիայում կայացել է խորհրդարանի ստորի պալատի` Ազգային ժողովի  ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալներով` հաղթանակ են գրանցել սոցիալիստները: Նրանց օգտին քվեարկել է ֆրանսիացիների 34,5 տոկոսը, տեղեկացնում է “pravda.ru”-ն:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմնակիցները վճռական են տրամադրված: Նրանք հայտարարել են, որ հաջորդ կիրակի  իրենց անհրաժեշտ է ստանալ մեծամասնություն Ազգային ժողովում, քանի որ երկրի նախագահի պարտականությունները բարեփոխումներ են պարտադրում, իսկ առանց մեծամասնության հնարավոր չէ անցկացնել ոչ մի օրենք:

Ֆրանսիացիների մասնակցությունն ընտրություններին իր ակտիվությամբ բավականին զիջել է նախագահական ընտրություններին մասնակցությունից: Քվեարկությանը մասնկացել է ձայնի իրավունք ունեցող 46 մլն ֆրանսիացիների 57 տոկոսը: 2-րդ փուլը կկայանա հունիսի 17-ին : Ընտրությունների արդյունքում կընտրվեն խորհրդարանի ստորին պալատի 577  պատգամավոր:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ