24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրք- ադրբեջանական հարաբերություններն այլեւվս նախկինը չեն. Ռ. Կիրակոսյան

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցի համապատկերում առավել հատկանշական է համարում վերջինիս այցը Թուրքիա:

Թուրք- ամերիկյան հարաբերություններում տեսնում ենք նոր մակարդակ, նշեց նա այսօր ՛՛Հենարան՛՛ակումբում լրագրողների հետ հանդիպմանը:՛՛Ճիշտ է՝ դրանք դեռեւս խիստ լարված են ու բարդ , բայց մենք տեսնում ենք որոշակի բարելավումներ՝ պայմանավորված Սիրիայի եւ Իրաքի գործոններով:

Թուրքիան զենք է մատակարարում Սիրիայի ապստամբներին, ինչը համընկնում է նաեւ ԱՄՆ-ի  շահերին, միաժամանակ՝ Ռուսաստանը զինամթերք է հասցնում Ասադի կառավարությանը, եւ դա էլ, ըստ բանախոսի, կհանգեցնի այդ երկու երկրների շահերի մոտալուտ բախմանը՛՛:

Այս համապատկերում բանախոսը հետաքրքրական է համարում եվ այն, որ Իսրայելի կառավարությունը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը  դատապարտող բանաձեւ. սա, ըստ Ռ. Կիրակոսյանի, կդառնա գործիք Իսրաելի ձեռքին՝ Թուրքիայից վրեժ լուծելու համար, եւ, ի դեպ, հատկանշական է այն առումով, որ Իսրաելը նաեւ զինում է Ադրբեջանին:

Անցած հինգշաբթի Քլինթոնի այցը Թուրքիա համընկավ Համաշխարհային հակաահաբեկչական ֆորումին, որը Թուրքիան օգտագործեց իբրեւ միջոց՝ բարելավելու իր դիրքերը մերձավորարեւելյան տարածաշրջանում: Բայց առավել կարեւորը Ռ. Կիրակոսյանը համարում է Թուրքիայում այդ  երկու օրերին կայացած  մեկ այլ իրադարձություն, որը նոր թուրքական սփյուռք կազմավորելու փորձ էր: ՛՛ Թուրքական կառավարությունը փորձում է միավորել 6,5 միլիոնանոց սփյուռքը, եւ այս փորձն, իհարկե, ուղղված է հայկական սփյուռքի դեմ՛՛:

Բանախոսի համոզմամբ՝ ՀՀ սփյուռքի նախարարությունն անուշադրության չպիտի մատնի այս գործողությունները:  Բավական է նշել, որ հիշյալ  հանդիպման մասնակիցների թվում թուրքական սփյուռքից եկած մոտ 500 խումբ կար, նաև՝ 5 նախարար եւ 2 փոխնախարար, այսինքն՝ այն ավելի ներկայացուցչական էր, քան Քլինթոնի այցը:

Հայաստանին վերաբերող երկրորդ ասպեկտը հունիսի վերջին կայանալիք  Սեւծովյան տնտեսական համագործակցության 20- ամյակին նվիրված միջոցառումն է , ինչին հրավիրված է նաեւ ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը: Բանախոսն այս միջոցառումը համարում է այն հարթակը, որտեղ ժամանակ առ ժամանակ հանդիպում են Հայաստանի եւ Թուրքիայի  կառավարական պատվիրակությունները :

Ռ. Կիրակոսյանն առավել քան ուշագրավ է համարում  Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված մի պայմանագիր, որում հետաքրքրականն այն է, որ եւ թուրքերը, եւ ամերիկացիները համաձայնեցին, որ գոյություն ունի սպառնալիք Ադրբեջանի կողմից:

Փաստորեն, Թուրքիան շատ անհանգստացած է Ադրբեջանի վերջին հարձակումներից եւ Ադրբեջանին հղած իր ուղերձում այդ քայլերը որակել է իբրեւ վտանգավոր եւ ընդգծել , որ Թուրքիան չի ցանկանում Ադրբեջանի կողմից հրահրվող պատերազմ,  եւ որ Ադրբեջանի այդ քայլերը սահմանափակում են թուրքական գործողությունները տարածաշրջանում:

Սա հաստատում է տարածաշրջանում նոր իրողությունը. թուրք -ադրբեջանական հարաբերություններն այլեւս նախկինը չեն, եվ նույնիսկ Թուրքիան է Ադրբեջանը համարում տարածաշրջանի անվտանգության  սպառնալիք: Եվ այս կարծիքն այսօր առկա է Վաշինգտոնում, Անկարայում եւ Բրյուսելում:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ