04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքական պատվերների ու ռեպրեսիաների ժամանակներն անցյալում են. Շարմազանովը` Օսկանյանին

“Յուրաքնաչյուր քաղաքացի, այդ թվում նաեւ պատգամավորը կամ նախկին արտգործնախարարը իրավունք ունեն այս կամ այն  հարցի շուրջ արտահայտել իրենց սեփական կարծիքը եւ ազատ են կարծիք արտահայտելու մեջ, բայց այնուամենայնիվ, ինձ համար շատ զարմանալի է, որ գործող պատգամավորը  դրան քաղաքական աստառ է փորձում տալ կամ այդտեղ քաղաքական պատվեր է տեսնում”,-այսօր մեկնաբանելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի վերջին հայտարարությունը, Henaran.am-ին  ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Վարդան Օսկանյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը իրեն որպես վկա հրավիրել է ցուցմունք տալու Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ կետի (“Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)”) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում, որն առնչվում է իր և իր հիմնադրած Սիվիլիթաս հիմնադրամի գործունեությանը: Վարդան Օսկանյանն իր հայտարարության մեջ ակնհայտ է համարում, որ “հարուցված քրեական գործի հետևում քաղաքական պատվեր կա’’:

“Կարծում եմ  նախկին արտգործնախարարը շատ լավ պետք է տեսնի, որ Հայաստանի Հանրապետությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իրականացնում է քաղաքականություն, որն ուղղված է  ժողովրդավարական ազատությունների զարգացմանը, որը բարձր են գնահատում նաեւ մեր միջազգային  գործընկերները: Դրա վառ ապացույցն է ԱՄՆ-ի պետքարտուղար տիկին Քլինթոնի հայտարարությունը Երեւանում”,-Henaran.am-ի հետ զրույցում  հավելել Էդուարդ Շարմազանովը:

Վարդան Օսկանյանի հայտարարությունը Էդուարդ Շարմազանովը տարօրինակ է համարել:

“Ուզում եմ տեղեկացնել հարգարժան պարոն Օսկանյանին, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական պատվերների եւ ռեպրեսիաների ժամանակները անցյալում են: Մենք կառուցում ենք ժողովրդավարական երկիր”,-եզրափակել է նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ